Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը հանձնարարական է տվել հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

13:58 , 05 Հոկտեմբեր 2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Առաջինը վերաբերում էր Հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարմանը: «Բազմիցս հայտարարել ենք կոռուպցիայի դեմ պայքարում մեր վճռականության մասին և վերջին մեկ տարվա ընթացքում այդ ոլորտում մեր կողմից նախաձեռնվել և իրականացվել են մի շարք առարկայական օրենսդրական և գործնական փոփոխություններ: 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից:

Մասնավորապես, գնահատվելու են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն գործողությունների և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի շրջանակներում կատարված աշխատանքները»,-նշել է վարչապետը: Հաշվի առնելով վերոնշյալի կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նշված փաստաթղթերում ամրագրված առաջարկությունները միջգերատեսչական բնույթ ունեն՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին ամփոփել և իրեն ներկայացնել առաջարկություն համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունների ապահովման վերաբերյալ:

Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է արդարադատության նախարարի ներկայացրած տեղեկատվության հիման վրա նախապատրաստել վարչապետի հանձնարարականի նախագիծ՝ բոլոր շահագրգիռ մարմինների կողմից հստակ ժամկետներում իրենց իրավասության ներքո գտնվող գործողությունների կատարման վերաբերյալ: Վարչապետը հորդորել է գործողությունների կատարման ընթացքի նկատմամբ սահմանել խիստ հսկողություն և պարբերաբար զեկուցել իրեն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը հանձնարարել է պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել

2018 թվականի պետբյուջեի 5 գերակայությունները

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհրդարանում ներկայացրել է 2018 թ. պետական բյուջեի նախագծի 5 հիմնական գերակայությունները

Ինչու չեն աշխատում Հայաստանի կանայք և տղամարդիկ (գծապատկերներ)

Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում աշխատանք գտնելու հույս չունեցող մարդկանց թիվն աճել է 2-ական հազարով։