Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը Հայաստանում ոչխարաբուծության զարգացման համար մեծ ապագա է տեսնում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

19:34 , 11 Մայիս 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ոչխարաբուծության համար մեծ ապագա է տեսնում։ Նա այդ մասին հայտնեց մայիսի 11-ին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։

«Հայաստանից տարեկան 500.000 գլուխ գառան մսի արտահանման պոտենցիալ կա։ Նույնիսկ Ռումինիայից Հայաստան գառ են բերում և արտահանում տարբեր երկրներ։ Այնպես որ, ոչխարաբուծությունը Հայաստանում շատ մեծ ապագա ունի»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող գործարարներին կոչ արեց կոռուպցիոն դրսևորումների հանդիպելիս անպայման դիմել իրավապահ մարմիններին։

Ինչ վերաբերում է արոտավայրերի խնդրին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հանրապետությունում առկա 1 մլն հա արոտավայրերից այս պահին վարձակալության է հանձնված մոտ 30%-ը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գնաճը կառավարելի է

Ներսես Երիցյանը նկատել է, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 3.4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին

2018 թ. առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 494 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 49 մլն դրամ:

Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը

2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում: