Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը համաձայն չէ կառավարության ծրագրի չափելի չլինելու պնդումներին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

00:16 , 13 Փետրվար 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ այն պնդումներին, թե կառավարության ներկայացրած ծրագիրը չափելի չէ: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին վարչապետը հայտարարեց փետրվարի 12-ին Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հնչեցրած հարցին ի պատասխան:

«Ես համաձայն չեմ, որ կառավարության ծրագիրը չափելի չէ: Կառավարությունը ներկայացնելու է բյուջեի կատարման հաշվետվություն: Ըստ նոր սահմանադրության, ամեն տարի մինչև մարտի 1-ը կառավարությունն Ազգային ժողովին է ներկայացնում իր ծրագրի կատարման ընթացքը: Անընդհատ, օպերատիվ ԱԺ բյուջետային գրասենյակը ստանում է բյուջեի հավաքագրման ցուցանիշները: Աղքատության ցուցանիշը շատ չափելի բան է: Երկու տարին մեկ հետազոտություն է իրականացվում, և աղքատության ցուցանիշ է հրապարակվում: Մենք շատ չափելի բաներ ենք ասում: Պարզ բան ենք ասում»,- ասաց վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Ավինյանը Բոսթոնում հանդիպել է հայ համայնքի հետ

Փոխվարչապետը հայրենակիցներին կոչ է արել գիտելիքի և փորձի փոխանակման ճանապարհով ակտիվորեն ներգրավվել նոր Հայաստանի կառուցման աշխատանքներին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզի ընկերությունների արտադրանքին

Նիկոլ Փաշինյանն ընկերությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է արտադրության կազմակերպման խնդիրներից և առաջիկա ծրագրերից:

Ներդրումների ներգրավման նպատակով կառավարությոնը մտադիր է փոփոխել գնումների համակարգը

Վարչապետի խոսքով, բնականաբար, ներդրողի առաջ պետք է խնդիր դրվի գնումների ընթացքում Հայաստանից դուրս ձեռք բերել գործընկերներ, որպեսզի արտադրական պրոցեսը լինի հնարավորինս երկարաժամկետ: