Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը կունենա մեկ նստավայր, Բաղրամյան 26-ը հետագայում կվերադարձվի ՀՀ նախագահի աշխատակազմին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

11:49 , 28 Հունիս 2018

ՀՀ վարչապետն ապագայում կունենա մեկ նստավայր, և Բաղրամյան 26-ը կվերադարձվի ՀՀ նախագահի աշխատակազմին: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր սահմանելու որոշման նախագծին, որով Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեները սահմանվում են վարչապետի տեղակայման վայրեր:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշումն այս պահին ընդամենը տեխնիկական լուծում է: «Տարօրինակ իրավիճակ ունենք, երբ վարչապետը երկու շենքում ունի տեղակայման վայր: Մենք ամենևին չենք մոռացել ինչն ենք քննադատել, որովհետև քննադատություն է հնչում, որ մոռանում ենք, թե ինչն ենք քննադատել՝ հայտնվելով կառավարությունում: Այն, ինչ քննադատել ենք, ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք, հարցերին պետք է ոչ թե անձնավորված, այլ ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել: Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից, այն ժամանակի ընթացքում կվերադարձվի ՀՀ նախագահի աշխատակազմին: Այս պահին որոշակի արարողակարգային պարտականություններ կան, արարողակարգային խնդիրները, ինչպես նաև աշխատակազմի որոշ մարմինների տեղակայման հարցը լուծելուց հետո կընդունենք համապատասխան որոշում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ փաստացի արդեն երկար ժամանակ աշխատում է կառավարության շենքում, ինչը, ըստ նրա, նաև հարմար է: «Հետագայում սա նաև կառավարության որոշումներով կարձանագրենք: Վարչապետը կունենա մեկ նստավայր, և Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահի աշխատակազմին՝ իմ նշած հարցերը լուծելուց հետո: Այս պահին որոշումը տեխնիկական լուծում է ընդամենը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- Նիկոլ Փաշինյան:

Քայլեր են ձեռնարկվելու քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ

Կառավարության մարտի 21-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վարկերի իրական տոկոսների հարցին և նշել. «Մենք Կենտրոնական բանկի հետ կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Մի բանում վստահ ենք՝ մենք պետք է պետական ծրագրեր իրականացնենք՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով»: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և մանրամասներ […]