Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը կորոնավիրուսի խնդրի լուծումը տեսնում է կառավարություն-հանրություն համագործակցության միջոցով

Վերադարձ լուրերի բաժին

21:22 , 13 Հունիս 2020

Վարչապետը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ COVID-19-ի դեմ պայքարի հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: «Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավենք քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություն չեն կատարի, բայց կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերի, որոնք կմոտենան և վարչական պատասխանատվության կենթարկեն կարգազանց քաղաքացիներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում կորոնավիրուսը հիմնականում տարածվում է բակերում և թաղամասերում: «Նույն կամ մոտակա հասցեները վարակի ծագման հիմնական աղբյուր են: Վարակը հիմնականում տարածվում է բակերում և թաղամասերում: Այս առումով ոստիկանությունն արդեն մի քանի օր է ուժեղացված ծառայություն է իրականացնում բակերում, թույլ չտալով հակահամաճարակային իրավիճակի խախտումներ»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ բակերում պետք է հասնել հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր մակարդակի:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում կարելի է հաջողության հասնել միայն կառավարություն-հանրություն զանգվածային համագործակցության արդյունքում: «Ես քաղաքացիներին որևէ բանում չեմ մեղադրում, ներկայացնում եմ այն, ինչ կա: Փորձում եմ օգնել քաղաքացիներին, ինքս ինձ և կառավարությանը, և դա մեր ընդհանուր խնդիրն է: Անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ մեր իրավիճակը, դրա բարդություններն ու հետագա բարդացման պատճառները: Մեր խնդիրն է ախտորոշել պրոբլեմը, որպեսզի կարողանանք լուծել այն»,- շեշտել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պարետատան նիստերին քննարկում են, թե կառավարության գործողությունների ինչ չհամակարգվածություններ են եղել և ամենօրյա ռեժիմով աշխատում են այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ, որպեսզի համակարգն ամբողջությամբ աշխատի մաքսիմալ արդյունավետ: «Միևնույն է, իմ հիմնական թեզն այս հարցում շարունակում է մնալ հետևյալը, որ այս խնդիրը հնարավոր է լուծել միայն կառավարություն-հանրություն զանգվածային համագործակցությամբ: Կորոնավիրուսն անսպասելի իրավիճակի մեջ է դրել աշխարհի ամենազարգացած երկրներին, և մեր ամենամեծ առավելությունը և թերևս ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք գործում ենք հարյուր տոկոսով թափանցիկ: Մենք մեր բացթողումները, սխալները, անհաջողությունները որևէ կերպ թաքցնելու և մեղմելու խնդիր չունենք: Ուզում ենք մեր իրավիճակը ճիշտ ախտորոշել, ճիշտ լուծումներ գտնելու համար: Մեր գործողությունների արդյունավետությունը պետք է բարձրանա, պետք է բարձրանա նաև քաղաքացիների կարգապահությունը: Մենք համագործակցության ենք հրավիրում բոլոր քաղաքացիներին առանց մեղադրանքների և շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն հայրենակիցներին, որոնք ճշգրիտ պահպանում են հակահամաճարակային կանոնները»,- հավելել է վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: