Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը ծանոթացել է Գորիսում, Վայքում և Եղեգնաձորում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Վերադարձ լուրերի բաժին

12:44 , 11 Նոյեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Գործադիրի ղեկավարը նախ եղել է Գորիսում: Վարչապետին են ներկայացվել Մաշտոցի՝ 670 մետր երկարությամբ փողոցի, ինչպես նաև դեպի Վերիշեն գյուղ տանող 700 մետր ճանապարհի վերանորոգման աշխատանքը: Մաշտոցի փողոցի վերանորոգման համար ներդրվել է 250, իսկ Վերիշեն տանող փողոցի համար՝ 153 մլն դրամ: Այն չէր վերանորոգվել մոտ 40 տարի: Բացի ճանապարհների վերանորոգումից, իրականացվում է նաև մայթերի վերակառուցման և սալիկապատման աշխատանք:

Chanaparh_road_TM_4788

Այնուհետև վարչապետն այցելել է Վերիշեն գյուղ, որը մտնում է խոշորացված Գորիս համայնքի մեջ, ծանոթացել 4-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու շուրջ իրականացվող զբոսաշրջային կենտրոնի կապիտալ բարեկարգմանը: Այնստեղ գործելու են նաև տաղավարներ, որոնք զբոսաշրջիկներին կներկայացնեն մարզի զբոսաշրջային գրավչություններն ու կոլորիտը: Ծրագիրը գնահատվում է 100 մլն դրամ: Կառավարության ղեկավարին է ներկայացվել նաև Վերիշենի մարզադպրոցի վերանորոգումը, որի համար ծախսվելու է 68 մլն դրամ:

_TM_5181

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել նաև Հին Գորիսի վերականգնման ծրագրի աշխատանքին, որի շրջանակում վերանորոգվում են քարանձավները, զբոսաշրջիկների համար հիմնվում է Գորիսի կոլորիտին համապատասխան ճեմուղի։ Կապիտալ վերանորոգվում է նաև քաղաքի թատրոնը, որի համար ներդրվել է 500 մլն դրամ:

Վարչապետին է ներկայացվել նաև Գորիսի քաղաքային մարզադաշտի կառուցումը: Նախատեսվում է, որ մարզադաշտը կունենա 4000 նստատեղ, կբարեկարգվեն հարակից տարածքները:_TM_5078

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը զեկուցել է, որ 2019 թվականին 2017-ի համեմատ սուբվենցիոն ծրագրերը 450 մլն դրամից հասել են 3 մլրդ 900 մլն դրամի: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն էլ նշել է, որ միայն գլխավորած համայնքն իրականացնում է 1,5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, քաղաքում մեծ թափ է ստացել շինարարությունը, ներդրումային ծրագրեր են իրականացվում զբոսաշրջության ոլորտում: Ըստ քաղաքապետի կա նաև աշխատուժի ներգրավման խնդիր. բանվորի միջին աշխատավարձը Գորիսում կազմում է 180 հազար դրամ։

_TM_4914

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում մարզային համայնքների սեփական եկամուտներն աճել են 2,5 մլրդ դրամով, ինչը ևս խթանել է կառավարության և համայնքների համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընդլայնումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է սուբվենցիոն բոլոր ծրագրերի որակյալ իրականացումն ու այդ ուղղությամբ պատշաճ վերահսկողության ապահովումը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերը Տեղական ինքնակառավարման մարմինների և կառավարության համագործակցության լավ օրինակներ են։ 2020 թվականին ևս կառավարությունը պատրաստվում է սուբվենցիոն ծրագրերի համար հատկացնել 10 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ հանրապետությունում շինարարության տեմպերն աճելու են: «Ողջ երկրում շինհրապարակները պետք է ընդլայնվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ տարածքային համաչափ զարգացման լավագույն խթաններից մեկը հենց սուբվենցիոն ծրագրերն են։

Nikol_Pashinyan_TM_4357
Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորում է Վայքի նորարարական ռեսուրս կենտրոն, որտեղ դասավանդվում է ռոբոտաշինություն: Կենտրոնն ունի 10 աշակերտ և կարող է ընդունել ևս 10-ին: Վարչապետը կարևորել է նոր աշակերտների ներգրավումը ռոբոտաշինության խմբակ և պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել նրանց մեկ տարվա ուսման վարձը: Կառավարության ղեկավարն այցելել է նաև քաղաքի սեղանի թենիսի մարզադպրոց, մանկապարտեզ, ծանոթացել առկա պայմաններին: Վայքի համայնքապետը նշել է, որ քաղաքն ընթացիկ տարում հնարավորություն չի ունեցել ներկայացնելու սուբվենցիոն ծրագրերի հայտ:

_TM_4252
Եղեգնաձորում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող բակային տարածքների ու լուսավորության վերականգնման ծրագրերի ընթացքին: Վարչապետը դժգոհություն է հայտնել դրանց ընթացքից ու որակից և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ և մարզպետ Արարատ Գրիգորյանին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել բոլոր սուբվենցիոն ծրագրերը, իրականացնել խիստ վերահսկողություն:

_TM_5274

Գորիսում վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել Հայաստանի ու Արցախի կառավարությունների միջև համագործակցությանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ իր, երկրի ղեկավարի և Ազգային ժողովի միջև ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ:

Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան:

Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են օրհասական հարցը: