Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը խոսել է գազի գնի մասին

Վերադարձ լուրերի բաժին

12:30 , 03 Նոյեմբեր 2016

ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է արել՝ անդրադառնալով բնական գազի սակագնի նվազեցմանը:

«Կառավարությունը որևիցե սուբսիդավորում գազ մատակարարող ընկերությանը չի անում՝ որևիցե` ո՛չ ստվերային, ո՛չ ուղիղ, ո՛չ մի ձևով»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն երեկ դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Գազպրոմ Արմենիան» որոշել է նվազեցնել սակագները՝ ամսական մինչև 10 հազար խմ և դրանից ավելի գազ սպառողների համար, ինչպես նաև՝ սահմանել է 3 նոր սպառողական խմբեր (սոցիալապես անապահով խավ, ջերմոցային տնտեսություններ և վերամշակող ընկերություններ), որոնց համար կսահմանվի է՛լ ավելի ցածր սակագին (գործող և առաջարկվող սակագների մասին առավել մանրամասն՝ այստեղ

Ըստ վարչապետի՝ «Գազպրոմ Արմենիա»-ն փորձ է անում մոտիվացնել, որ շուկան մեծանա, բիզնեսը հնարավորություն ունենա աշխատել:

«10 հազար խորանարդ մետրից պակաս սպառող բնակչության համար սակագինը 146.7 դրամից դարձել է 139 դրամ: Սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ: Սոցապ նախարարությանը և «Գազպրոմ Արմենիա»-ին հանձնարարվում է մինչև հունվարի 1-ը մաքսիմալ հասկանալ այդ սոցիալապես անապահովների ցանկը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նա նշել է, որ գումարների չորս աղբյուր կա` հունվարի 1-ին ավարտվում է Վրաստանի հետ պայմանագիրը, կան ակնակալիքներ, որ տրանզիտի գինը կնվազի: «Սակագների նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մի միավորի վաճառքի մարժայի նվազեցմանը: Երրորդը՝ որոշակի ֆինանսկան ծախսերի օպտիմալացման և վարկերի նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն իր մոտ օպտիմալացում կանի: Չորրորդը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հիմնադիրը շուկայի ընդլայնման և շուկայի կայունացման համար ֆինանսական ռիսկերը, որոնք կառաջանան այդ ընկերույունում, վերցնում է իր վրա: Շատ պարզ, հասկանալի չորս գործոն է, թե որտեղից է աղբյուրը»:

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության է արժանացել նաև սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին որոշման նախագիծը: Կառավարության նիստի ընթացքում այն ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ըստ որոշման նախագծի՝ առաջարկվում է աահմանել, որ որոշման իմաստով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կառաջարկվի բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագներ սահմանելիս որոշմամբ նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ: Ըստ որոշման նախագծի՝ սոցիալապես անապահով տնային տնտեսությունների կողմից գազի և էլեկտրաէներգիայի սպառման մատչելիությունը բարելավելու համար անհրաժեշտ է ներդնել տարբերակված մոտեցումներ:

Աշխատանքի վարձատրությունը պետական մարմիններում՝ ներառյալ պարգևավճարները

Պարզաբանում է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

«Հայաստան-2050»-ի մեր տեսլականը, չնայած պատերազմի արհավիրքին, միևնույն է, ես պահելու եմ մեր ուշադրության կիզակետում: Դա լինելու է այն ուղենիշը, որով մենք պետք է շարժվենք՝ միջինում 10 տոկոս տնտեսական աճ և այլն: Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողության հասնելը»,- ասել է նորանշանակ նախարարը: