Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը Իտալիայի գործարարներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Վերադարձ լուրերի բաժին

00:05 , 22 Նոյեմբեր 2019

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ներդրումային համագործակցության և համատեղ նոր ծրագրերի հեռանկարները։ Վարչապետն անդրադարձել է Հայաստանի էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտների զարգացման դինամիկային։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը հիմնարար բարեփոխումներ է իրականացնում տարբեր ոլորտներում, ներառյալ՝ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, Հայաստանում ներդրումների պաշտպանության գործուն մեխանիզմներ են գործում, և ներկայում ստեղծված են լավ հնարավորություններ՝ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու համար։ Կառավարության ղեկավարը նաև խոսել է Հայաստանի անդամակցության շրջանակում ստեղծված հնարավորությունների մասին՝ նշելով. «Դուք կարող եք եվրոպական մակարդակի բիզնես ունենալ և ազատ, առանց մաքսատուրքերի մուտք գործել 200 միլիոնանոց շուկա»։

Վարչապետ Փաշինյանը ԵՄ հետ համագործակցության շրջանակում առկա հնարավորությունների վերաբերյալ նշել է, որ Հայաստանի արտադրողներն օգտվում են Եվրամիության GSP+ արտոնյալ ռեժիմից, ինչպես նաև GSP ռեժիմից՝ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ առևտրում։ Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային գործունեության ծավալմամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առարկայական քննարկումներ սկսել կոնկրետ ծրագրերի շուրջ։

_TM_2949

Աշխատանքային ճաշին մասնակցել են իտալական «Mediobanca» ներդրումային բանկի նախագահ Ռենատո Պալիարոն, «Mediobanca» ներդրումային բանկի Corporate and Investment banking-ի՝ Հռոմի գրասենյակի ղեկավար, Corporate and Investment banking-ի գործադիր փոխնախագահ Անտոնիո Գուլիելմին, «Mediobanca» ներդրումային բանկի էներգետիկ խմբի համանախագահ Կլաուդիա Ֆորնարոն, «Cassa depositi e prestiti» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Ֆաբրիցիո Պալերմոն, «Terna» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Լուիջի Ֆերարիսը, «Terna» ներդրումային ընկերության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Լուկա Տորկիան։

_TM_3003

Հանդիպմանը հաջորդել է «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովը, որի կազմակերպիչներն են Իտալիայում Հայաստանի դեսպանությունը, Իտալիայի առևտրային գործակալությունը, «Assolombarda» և «Mediobanca» ներդրումային ընկերությունները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանում տարեկան կարտադրվի 50 հազար «Կալաշնիկով» ինքնագիգ

Վարչապետն այցելել է «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս:

Հանքարդյունաբերական արտադրանքը մայիսին էժաացել է մոտ 46 տոկոսով

Հինգ ամսվա կտրվածքով ևս ԵԱՏՄ երկրներում անկում է գրանցվել, ինչը պայմանավորված է Ղազախստանում և Ռուսաստանում գրանցված գների անկմամբ։

Նավթային ոլորտի ներդրումները կնվազեն

Այս տարվա ընթացքում ակնկալվում է նվազում մոտ մեկ երրորդով: