Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը «Ինդեքս Վենչուրս»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում գործունեություն ծավալելու ծրագրերը

Վերադարձ լուրերի բաժին

19:33 , 14 Մարտ 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ինդեքս Վենչուրս» (Index Ventures) վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադիր Նինա Աչաջյանին, Մայք Վոլպիին և Դոմինիկ Վիդալին, ովքեր մինչ նշված հիմնադրամում ներգրավվելը՝ գործունեություն են ծավալել Cisco, Amazon, Yahoo և այլ հայտնի ընկերություններում: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը։

Հյուրերը վարչապետին են ներկայացրել «Ինդեքս Վենչուրս»-ի գործունեությունն ու Հայաստանի ստարտափերում ներդրումային նախագծեր իրականացնելու ուղղությամբ իրենց ծրագրերը: Մասնավորապես, նրանք նշել են, որ բարձր են գնահատում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներն ու շահագրգռված են համագործակցության զարգացմամբ ու ընդլայնմամբ: Բացի տեխնոլոգիական և ինժեներական տարբեր ծրագրերի իրականացումից՝ «Ինդեքս Վենչուրս»-ի թիմը պատրաստվում է հայկական նորաստեղծ ընկերություններին ներկայացնել Սիլիկոնյան հովտում ներդրումներ ստանալու տարբերակները, տեխնոլոգիական ոլորտի միտումները:

_TM_4362

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նինա Աչաջյանի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և տեղական ընկերությունների հետ համագործակցության, ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ առկա նախաձեռնությունները: Վարչապետն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը համարվում է Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը և գործադիրի նպատակն է ապագայում ունենալ տեխնոլոգիական տնտեսություն: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը շահագրգռված է համագործակցել «Ինդեքս Վենչուրս»-ի վենչուրային հիմնադրամի հետ և քննարկել ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված առաջարկները: Վարչապետը նշել է, որ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացվում նաև բիզնես միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: