Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը բոլոր նախարարներին հորդորել է առավելագույնս ուշադիր պատրաստվել բյուջետային քննարկումներին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

14:04 , 27 Հոկտեմբեր 2016

Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում կմեկնարկեն պետական բյուջեի մասին օրինագծի քննարկումները։ Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կառավարության անդամներին հանձնարարել է պատգամավորներին և հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են իրենց ոլորտների բյուջեները:

«Ինչպես գիտեք, հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում կմեկնարկեն պետական բյուջեի մասին օրինագծի քննարկումները, այդ իսկ պատճառով կարևորում եմ, որ ձեր ոլորտների ներկայացումները լինեն ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձևաչափով և բխեն կառավարության ծրագրային դրույթներից: Մասնավորապես, անհրաժեշտ է պատգամավորներին և հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են ձեր ոլորտների բյուջեները»,- «Արմենպրես» կառավարության նիստում ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ բյուջեն անհրաժեշտ է ներկայացնել՝ ելնելով իրականացվելիք ծրագրերի որակական, քանակական արդյունքներից, ցուցանիշներից, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել դրանց նպատակի ու անհրաժեշտության մասին: Վարչապետը բոլոր նախարարներին հորդորել է պատրաստվել առավելագույնս ուշադիր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հաստատվել են ՀՀ կառավարության 2018 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը

Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել մշտապես տեսադաշտում պահել բնակչության սոցիալական խնդիրները

Ֆինանսների նախարարը Նախագահին զեկուցել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքներն ու ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքները