Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը բոլորին կոչ է անում իրենց տներում և բիզնեսներում տեղադրել արևային վահանակներ

Վերադարձ լուրերի բաժին

16:30 , 20 Փետրվար 2017

«Կոչ եմ անում բոլորին տեղադրել արևային վահանակներ իրենց տներում և բիզնեսներում։ Մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ արևային էներգետիկայից չօգտվելն արդեն անտրամաբանական է։ Այս տարի կառավարությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով, որպեսզի այս ոլորտում ունենանք աննախադեպ աճ», – իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերի 16-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել՝ արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ, ինչը ոլորտի պատասխանատուները անվանեցին «պատմական որոշում»։

Խոսքն այն մասին է, որ ՀԾԿՀ-ն արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել է 42.645 դրամ/կՎտժ (առանց ԱԱՀ)։ Մինչ այժմ, վերականգնվող էներգիայի ռեսուրսների կայաններով արտադրվող էլեկտրաէներգիայի միջին սակագինը 26.5 դրամ/կՎտժ էր։

Այս որոշմամբ պետությունը, փաստորեն, երաշխավորում է, որ ՀԷՑ-ը 20 տարի ամբողջությամբ կգնի 150-1000 կՎտ հզորություն ունեցող արևային էլեկտրակայանների արտադրած էներգիան՝ շատ ավելի բարձր գնով։ Այսինքն, սրանով պետությունը շահագրգռում է արևային էներգետիկայի զարգացմանը, ինչը կարող է աշխուժություն մտցնել այս ոլորտում։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հարցազրույց Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ

«Ստվերից դուրս գործող և ապօրինի հարստացման հետ առնչություն չունեցող քաղաքացին բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունը որևէ կերպ իր վրա չի զգալու, քանզի նախագիծն ունի հստակ թիրախավորում»,- Մհեր Աբրահամյան:

Ամբողջ հայկական ինտերնետը հիացած է RyanAir-ի գալով, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ

Մասնագիտությամբ տնտեսագետ, ճանապարհորդ և բլոգեր Ալեսքսնդր Լապշինը բացատրել է, թե իրականում որն է եղել դեպի Եվրոպա էժան ավիատոմսեր վաճառող ընկերության մուտքի պատճառը:

Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը

Դատարանը նշել է, որ Կառավարության պաշտոնյայի՝ նախկինում Ամուլսարի դեմ ծավալած գործունեությունն անաչառության վերաբերյալ կասկած է հարուցում: