Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը Բելգիայի հայազգի գործարարների հետ քննարկել է տնտեսական կապերի զարգացման հարցերը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:33 , 05 Մարտ 2019

Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայ համայնքի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության, անշարժ գույքի, բեռնափոխադրումների ոլորտներում: Հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելի «Վիլլա Ամպեն» արևելքի և արևմուտքի մշակույթների և երկխոսության կենտրոնում: Այդ մասին կառավարության մամուլի բաժինը տեղեկացրեց b4b.am-ին:

Քննարկվել են հայ-բելգիական գործարար կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետը ներկայացրել է տնտեսական արմատական բարեփոխումների ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը, ինչպես նաև բիզնես միջավայրի շարունակական բարելավման, ներդրումների ներգրավման, կարգավորումների դյուրացման, օրենսդրական դաշտի բարելավման, հակակոռուպցիոն պայքարի շրջանակում տարվող աշխատանքները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել երկկողմ տնտեսական համագործակցությունը և համատեղ ծրագրեր իրականացնել:

Վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել են Բելգիայի հայազգի գործարարներ՝ Բողոսյան հիմնադրամի նախագահ Ժան Բողոսյանը, Ռալֆ Բողոսյանը, Շահե Արսլանյանը, Վիգեն Արսլանյանը, Սահակ Արսլանյանը, Կարեն Արսլանյանը, Անդրե Գումուշյանը, Ֆիլիպ Բարսամյանը, Անտոն Ակկայանը, Համբիկ Իպլեկչյանը, Անրի Իպլեկչյանը, Մարգար Գրիգորյանը, Յանիկ Քալանթարյանը, Գրիգուար Ժախյանը, Ալբերտ Կարազիվանը, Բելգիա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Վալերի Սաֆարյանը, ՀԲԸՄ Բելգիայի գրասենյակի տնօրեն, Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Նիկոլա Դավիդյանը, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, Բելգիայի հայերի համագումարի նախագահ Միշել Մահմուրյանը, Բելգիայի հայ առաքելական եկեղեցու հայոց հոգևոր հովիվ Հայր Զատիկ Ավետիքյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: