Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը աշխատանքից ազատել է Տիգրան Սարգսյանի հորեղբոր որդուն

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

20:02 , 18 Ապրիլ 2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով՝ այսօր աշխատանքից ազատվել է «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Հրայր Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

Հրայր Սարգսյանն, ի դեպ, ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հորեղբոր որդին է:

Հիշեցնենք, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը։