Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը՝ գների անհիմն բարձրացումներ թույլ չտալու համար

Վերադարձ լուրերի բաժին

13:05 , 21 Դեկտեմբեր 2017

 

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Ամանորին ընդառաջ գերիշխող ապրանքային շուկաներում գների բարձրացմանը։

Նա նշել է, որ ամանորյա տոների շրջանում մի քանի անգամ ավելանում է սպառումը, որը պարունակում է գների անհիմն բարձրացման ռիսկեր:

Կարեն Կարապետյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին հանձնարարեց խստացնել վերահսկողությունը՝ գերիշխող ապրանքային շուկաներում գների բարձրացումներ թույլ չտալու համար, ամենօրյա մոնիթորինգ իրականացնել և խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։

Առաջին դեմքերի բանավեճը Հանրայինի եթերում (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այժմ ընթանում է նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:

Գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է. ԿԲ խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն արձանագրում է, որ այսօր գնաճի ցուցանիշները իրենց կանխատեսումներից ցածր են: