Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետը անդրադարձել է ԴԱՀԿ ծառայության արգելանքներին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

14:44 , 02 Մարտ 2017

ՀՀ կառավարությունը մարտի 2-ին հերթական նիստ է գումարել, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականը ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ էր: «Մեր համաքաղաքացիների և հատկապես տնտեսվարողների կողմից հաճախ իրավացիորեն բարձրաձայնվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափին անհամաչափ արգելանք դնելու խնդիրն այն պարագայում, երբ վերջիններիս մոտ առկա է լինում շարժական կամ անշարժ գույք, որի արժեքը համաչափ է լինում պարտավորությանը կամ հակառակը: Արդյունքում նման արգելանքները, հատկապես հաշվի առնելով, որ դրանք կիրառվում են դատական գործերով, որոնց տևողությունը բավականին երկար է, հաճախ լուրջ խոչընդոտ են դառնում նաև բիզնեսի համար: Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է լինում օրենսդրական մակարդակում առկա խոչընդոտներով»,-նշել է վարչապետը: Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին 1-ամսյա ժամկետում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես հայցի ապահովման միջոց արգելանքները գույքի կամ դրամական միջոցների վրա առավել համաչափորեն դնելու և այդ ոլորտում առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություն ՀՀ կառավարության աշխատակազմ:

Պարզեցված ընթացակարգեր՝ բնապահպանական վճարումների համար

Անդրադառնալով բնապահպանական վճարներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ դրանց հիմնական մասը վճարվում է խոշոր աղտոտողների կողմից, սակայն թղթաբանությունը, հաշվետվությունների ներկայացման ձևը և ծավալը նույնն է բոլոր աղտոտողների համար: «Արդյունքում, չունենալով աղտոտման և վճարումների մեծ ծավալներ, փոքր ծավալի աղտոտողները զգալի ժամանակ և ռեսուրսներ են ծախսում նախագծերի, ուսումնասիրությունների և հաշվետվությունների համար, իսկ լիազոր մարմինները զգալի աշխատանքային և այլ ռեսուրսներ են ծախսում վերջիններիս հսկողության, տեղեկատվության հավաքագրման, ամփոփման և վերլուծության համար»,-ասել է կառավարության ղեկավարը և հանձնարարել ՀՀ բնապահպանության նախարարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել բնապահպանական վճար վճարողների կառուցվածքը, տարանջատել փոքրածավալ և նվազ վտանգավորություն ներկայացնող աղտոտողներին, մշակել պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների վճարման, նախագծերի և հաշվետվությունների համար, դիտարկել ըստ գործունեության տեսակի ընդհանրացված և տիպային վճարների ներդրման հնարավորությունները։

Վարչապետը նշել է նաև, որ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով բնապահպանական վճարներից մասհանումներ են կատարվում այն համայնքներին, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: «Բնապահպանական վճարների բաշխման համակարգը համայնքների միջև թերի է կանոնակարգված, որն իր հերթին ակնհայտ անհամամասնություններ է ստեղծում վնասակար ազդեցություններ կրողների և մասհանումների չափերի միջև»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: Ել նելով դրանից՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 2-ամսյա ժամկետում մշակել ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին ՀՀ օրենքով մասհանումներ ստացող ազդակիր համայնքների որոշման կարգ, որը կներառի բոլոր ազդակիր համայնքներին և նպատակ կունենա հնարավորինս նվազեցնել վնասակար ազդեցությունները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ վարչապետի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)

ՏՏ ոլորտը պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր և դառնա տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանը 3 նոր թաղապետ է նշանակել

Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար (փոխարինելով Արա Սադոյանին)

Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել ՊԵԿ 3 պաշտոնյայի

ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, տեղակալն ու տեսուչը բերման են ենթարկել