Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչական պատասխանատվություն է նախատեսվում ընդհանուր հարկային վերահսկողական աշխատանքներին խոչընդոտելու համար. ՊԵԿ նախագահ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

15:59 , 18 Հունվար 2021

Խորհրդարանը քննարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Նախագիծը վերաբերում է հարկային հսկողական աշխատանքների ընթացքում պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելու համար նախատեսվող վարչական պատասխանատվությանը՝ հիշեցրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Մինչ այժմ գործող կարգավորմամբ՝ վարչական պատասխանատվություն է նախատեսվում միայն համալիր հարկման ստուգման ընթացքում հարկային ծառայողի օրինական պահանջները չկատարելուն, իսկ առաջարկվող նախագծով այդ վարչական պատասխանատվությունը վերաբերում է ընդհանուր հարկային վերահսկողական աշխատանքներին:

«Նախատեսել ենք արարքը երկրորդ անգամ տարվա ընթացքում կրկնելու համար ավելի խստացնող դրույթ: Այն է՝ տուգանք 500 հազար դրամ. պաշտոնատար անձի նկատմամբ: առաջինից երկրորդ ընթերցում որոշակի տեխնիկական փոփոխություն է կատարվել»,- տեղեկացրեց ՊԵԿ նախագահը:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ