Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարունգի արտահանումն աճել է 174 տոկոս

Վերադարձ լուրերի բաժին

14:47 , 16 Սեպտեմբեր 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2019թ առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրված փոփոխությունները: Վանաձորում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքոթւմ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48%-ով կամ 426.2 հեկտարով, կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56%-ով կամ 1004.5 հեկտարով, հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94.5%-ով կամ 182.2 հեկտարով, Սառնարանային տնտեսությունների հզորություններն ավելացել են 26%-ով կամ 15.1 հազար տոննայով:

«Որպես այս միտումների կոնկրետ արտահայտություն, ուզում եմ արձանագրել, որ այս տարի նախորդ տարվա համեմատ ջերմոցներում կամ ոչ ավանդական գյուղատնտեսության պայմաններում մի շարք ապրանքների արտահանման ցուցանիշներն ահռելի աճ են արձանագրել: Վարունգի արտահանման աճը կազմել է 174 տոկոս, սնկի արտահանման աճը՝ 202 տոկոս, ելակի արտահանման աճը 184 տոկոս»,- ներկայացրեց վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: