Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարկ 2 տոկոսով, 3 տարի մարման ժամկետով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:10 , 10 Ապրիլ 2019

Հայաստանում Գյուղատնտեսության նախարարության «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին առաջարկվում է օժանդակության մի քանի տարբերակ: Նախարարության մամուլի բաժինը հայտնել է, որ գյուղացիները կարող են ձեռք բերել աննախադեպ մատչելի տոկոսադրույքներով սուբսիդավորվող վարկ կամ օգտվել ծախսերի փոխհատուցման հնարավորությունից։

Պետական սուբսիդավորման արդյունքում վարկը կտրամադրվի ընդամենը 2 տոկոսով, 3 տարի մարման ժամկետով։ Ավելին, սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվներին վարկը կտրամադրվի 0 տոկոսով։ «Եթե ընտրեք երկրորդ տարբերակը, ապա պետությունը կփոխհատուցի ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծախսերի 16, իսկ սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք գյուղատնտեսական կոոպերատիվների դեպքում՝ 18 տոկոսը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: