Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարկերի և ավանդների միջին տոկոսադրույքները նվազել են

Վերադարձ լուրերի բաժին

23:01 , 11 Փետրվար 2017

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի և նրանց կողմից ընդունվող ավանդների միջին տոկոսադրույքները 2016 թվականի ընթացքում նվազել են։

Այսպես, մինչև մեկ տարի ժամկետով միայն դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը 2016 թվականի դեկտեմբերին կազմել է 15.38%, սեպտեմբերի 17.25%-ի և մարտի  19.11%-ի դիմաց։

ՀՀ դրամով ներգրավված ավանդների (մինչև 1 տարի ժամկետով) տոկոսադրույքները նույնպես նվազել են։ Այսպես, եթե մարտ ամսին դրամային կարճաժամկետ ավանդի միջին տոկոսադրույքը 11.45% էր, հունիսին այն բարձրացել է մինչև 12.81%, իսկ հետո նվազել՝ սեպտեմբերին կազմելով 11.76% և դեկտեմբերին՝ 9.82%։

tokosadruyq

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երախտապարտ ենք մեր քաջարի մարտիկներին․ ՀԲՄ

Մշտապես իր ներդրումն ունենալով երկրի զարգացման, տնտեսության և ֆինանսական կայունության ապահովության գործում՝ բանկային համակարգն ամենայն պատասխանատվությամբ շարունակելու է իր գործն ու առաքելությունը` քաջ գիտակցելով, որ հիմա առավել քան կարևոր է շարունակական աջակցությունը հայրենիքի համար պայքար մղած հերոսներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի հզորացմանն ու շենացմանը:

Սահմանապահ գյուղերի փողոցները շարունակում են լուսավորվել

Վազաշենում աշխատանքներն արդեն ավարտվել են: Համակարգը շահագործվել է: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), տարբեր համայնքներում հետևողականորեն շարունակում են ծրագիրը: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

20.11.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 10.2 մլն ԱՄՆ դոլար: