Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարկերի վերակառուցման, վերանայման հնարավորությունից օգտվել է տնտեսավարողների 1/3-րդը

Վերադարձ լուրերի բաժին

20:41 , 15 Հուլիս 2020

Հայաստանում արտակարգ դրության ընթացքում վարկերի վերակառուցման, մարումը հետաձգելու հնարավորությունից օգտվել է տնտեսավարողների 1/3-րդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ նիստում իր թեկնածության քննարկմանը հայտնեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու Հովհաննես Խաչատրյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:

«Համավարակի շրջանում, երբ բանկերում գնաց արձակուրդների և վերակառուցումների պրոցեսը, տնտեսավարողների գրեթե 1/3-րդն օգտվեց այդ հնարավորությունից: Եվ Կենտրոնական բանկի կարգերով և միջազգային ստադարտներով՝ հուլիսի 1-ից բանկերի համար դժվարանում է այդ պրոցեսն իրականացնել: Եվ հաճախորդները վերադառնում են իրենց խնդիրներով»,-ասաց Խաչատրյանն ու նշեց՝ տեսնում են, որ այդ ամենը բավարար չէր, դեռ կա արտակարգ դրության վիճակը, և բիզնեսի մի մասը չի գործում:

Թեկնածուի տպավորությամբ՝ երկարաժամկետ առումով բիզնեսերը չեն տեսնում խնդիրներ, որոշ բիզնեսներ առիթից օգտվելով ներդրումներ են կատարում հիմնական միջոցների մեջ: Նրա կարծիքով՝ վստահությունը երկրի և տնտեսութայն նկատմամբ կա, բայց ընթացիկ անորոշությունն ինչքան ժամանակ կձգվի, այնքան խնդիր է դառնալու:

Կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ արտակարգ դրության ընթացքում առևտրային բանկերը պետք է անհատական մոտեցում ցուցաբերեին հաճախորդներին՝ վարկային պարտավորությունների համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: