Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարկավորման տոկոսադրույքների նվազումը պայմանավորված է ավանդների տոկոսադրույքների նվազմամբ

Վերադարձ լուրերի բաժին

14:56 , 31 Հոկտեմբեր 2018

Վերջին տարիներին Հայաստանում վարկավորման տոկոսադրույքները նվազել են, ինչը պայմանավորված է ավանդների տոկոսադրույքների նվազման հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

«Եթե համեմատենք այլ երկրների հետ, կտեսնենք, որ ավանդների և վարկերի տոկոսադրույքների տարբերությունը նվազագույններից է: Կա մի սահման, որից ներքև բանկերը չեն կարող իջեցնել տոկոսադրույքները»,- նշեց Դարբինյանը և հավելեց, որ անվճար գումար հնարավոր չէ տրամադրել:

ԿԲ խորհրդի անդամն ընդգծեց, որ կապիտալի շուկան դեռևս բավականաչափ զարգացած չէ, սակայն բնակչության՝ ներդրումներ անելու ակտիվությունն ավելանում է պետական պարտատոմսերի մեջ:

«Վերջին տարիներին այս ուղղությամբ բնակչությունը, ինչպես նաև բանկերն ու ներդրումային ընկերությունները բավականին ակտիվացել են»,- շեշտեց Դարբինյանը:

Եզրափակելով խոսքը՝ նա հավելեց, որ դա պայմանավորված է պետության կողմից թողարկվող արժեթղթերի նկատմամբ վստահության աճով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

Նախագիծը հաստատվեց հունիսի 20-ի նիստում քվեարկությամբ: Կողմ քվեարկեց 94 պատգամավոր, դեմ՝17-ը:

Հայ-վրացական «Բարեկամության կամուրջը» կսկսի կառուցվել օգոստոսին

Կամրջի կառուցման համար ՎԶԵԲ-ը տրամադրել է 7 միլիոն 300 հազար եվրո վարկ, գումարի 50 տոկոսը կմարի Վրաստանը, 50 տոկոսը՝ Հայաստանը: