Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարկավորման ծավալն աճել է 24 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

14:16 , 04 Հունիս 2019

Հայաստանում ավելացել է վարկավորման ծավալը: Դա նաև տնտեսական ներուժի զարգացման կարևոր բաղադրիչ է: Այդ մասին Ազգային ժողովում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ բանկի գործունեության մասին հաղորդման մասին իր ամփոփիչ ելույթում:

«Ֆինանսական կայունության պայմաններում տնտեսության ակտիվությանը զուգահեռ ավելացել է ֆինանսական միջնորդությունը: Վերջին 11 տարիներին 4 անգամ աճել է ֆինանսական միջնորդությունը, ավելացել են վարկավորման ծավալները, որը տնտեսական ներուժի զարգացման կարևոր բաղադրիչ է, եթե, իհարկե, դրանք ուղղվում են արտադրական ճյուղերին: Վերջին 10 տարիների ընթացքում վարկերի միջին աճը կազմել է 24 տոկոս, իսկ ավանդներինը՝ 20 տոկոս»,- ասաց Ջավադյանը: Նա հավելեց, որ ներդրվել են ֆինանսական համակարգի զարգացման նպատակային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ հաշտարարի ինստիտուտը, ավանդների ապահովագրման ինստիտուտը:

Ներկայում ԿԲ-ն կառավարության հետ համատեղ աշխատանք է տանում աճի ներուժ ունեցող պետական մասնակցությամբ ընկերությունների մասնավորեցման ուղղությամբ՝ ֆոնդային բորսայում հրապարակային առաջարկի միջոցով: Աշխատանք է տարվում նաև խոշոր մասնավոր ընկերություններին կապիտալի շուկա ներգրավելու ուղղությամբ: Արդեն բանակցությունները սկսվել են կառավարության ներկայացուցիչների հետ:

Ջավադյանը տեղեկացրեց նաև, որ արդեն քննարկում է խոշոր համայնքների՝ մասնավորապես Երևանի կողմից մունիցիպալ պարտատոմսերի շուկայի միջոցով ֆինանսավորման իրականացման հնարավորությունը: Պարտատոմսերի միջոցով երկարատև ֆինանսավորումը կարող է ուղղվել նաև քաղաքային ենթակառուցվածքների զարգացման նախագծերի ֆինանսավորմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Այս տարի նվազել է առաջին անգամ Եմ երկրներում ապաստն հայցած ՀՀ քաղաքացիների թիվը

Անցած երեք տարիներին առաջին անգամ այդ թիվը 2000-ից պակաս է եղել:

Արմեն Սարգսյանն ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրենին

Քրիստոֆեր Դեյվիսն իր հերթին նշել է, որ HSBC-ն Հայաստանում ներդրել է լավագույն չափանիշները, և բանկի հայաստանյան թիմը համարվում է ամենապատրաստվածներից մեկը: