Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարկավորման ծավալներն աճել են. դրամով վարկերը գերազանցել են 1 տրլն դրամի շեմը

Վերադարձ լուրերի բաժին

14:58 , 11 Դեկտեմբեր 2018

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2018 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրլն 852.4  մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցից։

Ապրիլ և մայիս ամիսների որոշակի նվազումից հետո վարկային պորտֆել է աճել է և շարունակում է աճել։ Այսպես, եթե մարտի վերջի դրությամբ բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2 տրլն 643.2 մլրդ դրամ էր, ապա հունիսին այդ ցուցանիշը նվազել էր մինչև 2 տրլն 626.5 մլրդ դրամ։

Սեպտեմբերին վարկերի ծավալը աճել էր՝ հասնելով 2 տրլն 812.4 մլրդ դրամի, իսկ հոկտեմբերի վերջին, ինչպես նշեցինք, ավելի շատ։

Նշենք, որ աճել են թե՛ ռեզիդենտներին, թե՛ ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալները։

Ոչ ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է 2 տրլն 148 մլրդ դրամ՝ մարտի վերջի 2 մլրդ 111.8 մլրդ դրամի և հունիսի վերջի 2 տրլն 86.8 մլրդ դրամի դիմաց։

Իսկ ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը մարտի վերջի 531.4 մլրդ դրամից հասել են մինչև 704.4 մլրդ դրամ։

Կա ևս մի ուրախալի միտում՝ վարկային պորտֆելի դոլարայնացման մակարդակը նվազել է՝ մի կողմից արտարժույթով վարկերի նվազման, մյուս կողմից՝ դրամային վարկերի աճի արդյունքում։

Հոկտեմբերի վերջի դրությամբ դրամով տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 1 տրլն դրամը (1 տրլն 7.8 մլրդ դրամ)։ Արտարժույթով վարկերի ծավալը 1 րլն 140.2 մլրդ դրամ է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]