Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարկային խտրականություն. Տոկոսադրույքները Երևանում ավելի ցածր են, քան մարզերում (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

16:25 , 26 Սեպտեմբեր 2017

ՀՀ Կենտրոնական բանկը իր ամսական տեղեկագրում հրապարակում է յուրաքանչյուր ամսվա ընթացքում տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքները՝ ըստ մարզերի։

Դրամային վարկերի տոկոսադրույքների փոփոխությանը տարվա ընթացքում արդեն անդրադարձել ենք նախորդ հրապարակման մեջ։ Այս անգամ՝ շեշտը դրել ենք մարզային տարբերությունների վրա։

Առաջին գծապատկերում ներկայացված են հուլիս ամսվա ընթացքում ՀՀ բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները։

Միանգամից աչքի է զարնում այն հանգամանքը, որ մայրաքաղաքում տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը զգալիորեն ցածր է մնացած մարզերի վարկային տոկոսադրույքներից։

Այսպես, եթե հանրապետության կտրվածքով դրամային վարկերի միջին տոկոսադրույքը հուլիսին եղել է 12.7%, Երևանում այն կազմել է 11.9%։ Դրամային վարկերի ամենաբարձր տոկոսադրույքը Արարատի (16.6%) և Վայոց ձորի (16.2%) մարզերում է։

rates-marzes-AMD

Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում գրեթե նույնն է։ Երևանում տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը այս դեպքում նույնպես ցածր է մարզերից և հանրապետական միջինից, չնայած տարբերությունն ավելի քիչ է, քան դրամային վարկերի դեպքում։

Այսպես, արտարժութային վարկերի միջին տոկոսադրույքը հուլիսին Երևանում կազմել է 8.8 տոկոս, հանրապետության կտրվածքով՝ 9%։

rates-marzes-USD

Դժվար է միանշանակ ասել, թե ինչով է պայմանավորված մայրաքաղաքի և մարզերի վարկառուների տոկոսադրույքների այս տարբերությունը։ Հարցին լիարժեք պատասխանելու համար անհրաժեշտ է խորը և մանրամասն վերլուծության ենթարկել վարկային տվյալները՝ ըստ վարկատեսակների։ Սակայն ընդհանուր բացատրությունը այն է, որ հայաստանյան բանկերը մարզային վարկերը ավելի ռիսկային են համարում։

Անկախ պատճառներից՝ այս տարբերությունը ամենևին համահունչ չէ տարածքային համաչափ զարգացման տեսլականին, որն այդքան կարևորվում է կառավարության կողմից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

Ճռռացողներն ու լոդրերը

«Տեսեք, այսօր որտեղ մենք գնում ենք ՀՀ-ում, մարդիկ հին իներցիայով ասում են՝ դե, աշխատանք լինի՝ աշխատենք։

Արդյո՞ք շինարարությունն աճում է աննախադեպ տեմպով

Վարչապետի խորհրդականի խոսքով, ներդրումներ են կատարվել նաև շինարարության ոլորտում, և շինարարության աճի տեմպերն աննախադեպ են: