Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարկային գծի հնարավորություն ընտանեկան դրամագլուխը տնօրինող անձանց

Վերադարձ լուրերի բաժին

11:51 , 04 Ապրիլ 2018

Հայէկոնոմբանկ-ն առաջարկում է վարկային գծի հնարավորություն ընտանեկան դրամագլուխը տնօրինող անձանց:

Ինչպես տեղեկացնում են բանկից, այս վարկային գծի համար դիմելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր ունեն 1 տարին լրացած 3-րդ երեխա:

Վարկային գիծը հնարավորություն է ընձեռում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 25-ը պետական աջակցության հաշվին առկա դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձանց օգտվել վարկային գծից ( ամսական 25 000 ՀՀ դրամ ) նոր ծնված 3-րդ երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից:

Վարկային գծի առավելագույն գումարը հաշվարկվում է վարկի տրամադրման ամսաթվին հաջորդող ամսվանից մինչև վարկային գծի վերջնաժամկետ ընկած ամիսների քանակը բազմապատկած 25.000 ՀՀ դրամով և հանած վարկային գծի ամբողջ ժամանակահատվածում հաշվարկված տոկոսները ( սահմանելով ամսական առավելագույնը 25.000 ՀՀ դրամի անուիտետային մարման գրաֆիկ ): Վարկային գծի տարեկան տոկոսադրույքը կազմում է 18%, վարկային գծի տրամադրման կոմիսիոն վճարը՝ վարկային գծի 1%-ի չափով:

Հղումներ՝

մանրամասների համար՝ http://aeb.am/hy/471

ՀՀ Կառավարության 6 Մարտի 2014, 275 – Ն որոշում՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/24096/

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]