Invalid username or password
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հովհաննես Հովսեփյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ է նշանակվել Վարդան Հարությունյանը:
Ուշագրավ է, որ ՀՀ նախագահը ՊԵԿ նախագահի փոփոխության մասին հրամանագրերը ստորագրել է հոկտեմբերի 8-ին, սակայն Նախագահի պաշտոնական կայքում դրանք հրապարակվել են միայն այսօր։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վարդան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հովսեփյանը ՊԵԿ նախագահ էր նշանակվել այս տարվա մարտի 3-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։
ՎԱՐԴԱՆ ՌՈՒԲԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1975թ. հունվարի 1-ին:
Կրթություն
Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
Տնտեսագիտության թեկնածու է:
Աշխատանքային գործունեություն
1994–1999
Աբովյանի թթխմորի գործարանում հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ:
1999-2000
«Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության (ԱՇԾ) պետի տեղակալ, ծառայության պետ:
2000–2002
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ տնօրեն:
2002–2009
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ տնօրեն:
2009-2010
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով:
2010–2011
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2011-2014
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն:
2014-առ այսօր
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն,
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի անդամ,
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության անդամ:
Պարգևներ
ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով:
Դիտումներ 2035
Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:
Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում ամենամեծ անկումը գրանցվել է երկրորդ եռամսյակում՝ 13.7% և 13.2% համապատասխանաբար:
Լևոն Սարդարյանն ու տնտեսագետ Կարեն Գևորգյանը խոսել են Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման անհրաժեշտության, ծագած ու հնարավոր խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին: