Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարդան Արամյանը ՀՀ տնտեսական աճի 3,2 տոկոսի ապահովումը կապում է միջազգային տնտեսական զարգացումների հետ

Վերադարձ լուրերի բաժին

10:45 , 14 Նոյեմբեր 2016

Հայաստանում 2017 թվականին տնտեսական աճի ռիսկերը կարող են շարժվել և նվազման և աճի ուղղություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով` ռիսկերը գնահատված են ներքին և արտաքին մակարդակներով:

Նախարարի ներկայացմամբ, արտաքին ռիսկերի պարագայում Հայաստանի տնտեսական աճի 3,2 տոկոսի ապահովման վրա մեծ ազդեցություն ունեն հումքային արտադրանքների միջազգային գները, գլոբալ միջազգային տնտեսական համակարգի ցնցումները ու միջազգային տնտեսական աճի նվազումները և այլ գործոններ: Նախարարի խոսքով` եթե գլոբալ տնտեսական աճն ամբողջ աշխարհում ավելի թույլ լինի, բնականաբար այն կազդի նաև Հայաստանի վրա: «Տնտեսական աճը պայմանավորված է նաև ՌԴ տնտեսության աճով: Որոշ մասնագետներ ասում են, որ Ռուսաստանի տնտեսությունը սանկցիաների կիրառման հետևանքով հ ասել էր հատակին, սակայն 2016 թվականը կայունացման տարի է և թևակոխելու է վերելքի ժամանակահատված, հաջորդ տարի կանխատեսվում է նավթի համաշխարհային գների շուրջ տասը տոկոս աճ, սակայն եթե այնպես ստացվի, որ դրանք նվազեն, ապա կարող են բացասական հետևանքներ ունենալ նաև մեր տնտեսության վրա: Դա նշանակում է, որ շատ կդժվարանա 3,2 տոկոս տնտեսական աճի ապահովումը»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով ներքին ռիսկերին նախարարը նշեց, որ այդ պարագայում շատ կարևոր է տնտեսավարողների և հանրության վարքագիծը: Նրա խոսքով` եթե որոշակի օբյեկտիվ պատճառներով որևէ գործողություններ իրենք չկարողանան իրականացնել, որը կազդի տնտեսավարողների գործառույթների վրա, ապա այն նույնպես կազդի 3,2 տոկոս տնտեսական աճի վրա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: