Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարդան Արամյանը լրագրողների ներկայությամբ gp.minfin.am առցանց տարբերակով պարտատոմս է գնել

Վերադարձ լուրերի բաժին

21:50 , 16 Հունիս 2017

Հունիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել նախարարության նոր պաշտոնական կայքի (www.minfin.am) շնորհանդեսը, որն, ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, ուղղված է հասարակության վստահության ամրապնդմանը և հասարակություն-գերատեսչություն համագործակցության արդյունավետության ապահովմանը, ինչպես նաև կայքի ստեղծման ժամանակ շեշտադրում է կատարվել տեղեկատվության հասանելիության սկզբունքի վրա։

«Կայքը ստեղծելիս կատարվել են ուսումնասիրություններ, հարցումներ, որոնց հիման վրա, հաշվի առնելով հանրության շրջանում առկա պահանջները, իրականացվել է տեղեկատվության խմբավորում ըստ առաջնահերթությունների։ Արդյունքում կայքը դարձել է ավելի պարզ և մատչելի,  պահպանվել է ժամանակակից աշխարհում ընդունված 3 քլիքի սկզբունքը։ Այն ենթադրում է, որ մուտք գործելով կայք՝ այցելուն կարող է գտնել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունն առավելագույնը 3 քլիքի օգնությամբ», – ընդգծել է նախարարը, որից հետո ներկայացվել է պաշտոնական կայքն իր հիմնական բաղադրիչներով և նորամուծություններով:

Շնորհանդեսին հաջորդել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա ներկայացրել է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները՝ նշելով,  որ առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 6,5 տոկոս, ինչը ըստ նրա՝ բավականին լավ ցուցանիշ է առաջին եռամսյակի համար:

«Հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է   5,7 տոկոս: Ամբողջ տարվա համար մենք թիրախավորել ենք 3,2 տոկոս տնտեսական աճ և բազմիցս կրկնել ենք, որ 3,2 տոկոսն այն նվազագույն շեմն է, որին ձգտելու ենք հասնել»,-ասել է Վարդան Արամյանը:

Ֆինանսների նախարարն անդրադարձել է նախորդ ասուլիսի ժամանակ իր ներկայացրած կանխատեսմանը, որ առաջիկա ամիսներին տեղի է ունենալու բազային էֆեկտով տնտեսական ակտիվության ցուցանիշի որոշակի դանդաղում և  նշել, որ կանխատեսումն իրականացել է և չի բացառվում, որ հունիս ամսին ևս կարձանագրվի տնտեսական ակտիվության ցուցանիշի մի փոքր դանդաղում:

«Տնտեսական աճի ցուցանիշի էական նվազում առաջիկա ամիսներին չենք ակնկալում: Տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակում են ապահովել արդյունաբերությունն ու ծառայությունները: Վերջինիս մասով նպաստումը 4,5 տոկոս է,  մնացած մասն ապահովվել է արդյունաբերության աճի հաշվին, իսկ  գյուղատնտեսության և շինարարության ոլորտում բացասական ցուցանիշներ են գրանցվել: Արտահանումը շարունակում է գրանցել առաջանցիկ աճ՝  ներմուծման նկատմամբ: 5 ամսվա ընթացքում արտահանման ցուցանիշի աճը կազմել է 16 տոկոս, իսկ ներմուծման ցուցանիշի դեպքում՝ մոտ 14 տոկոս»-ընդգծել է նախարար Վարդան Արամյանը:

Նախարար Արամյանի խոսքով՝  առաջին եռամսյակում հարկերի հավաքագրումը պլանավորածից ավելի արդյունավետ է եղել: «Ապրիլ-մայիս ամիսներին այն վարքագիծը, որ ունեցել ենք հարկերի հավաքագրման մասով, թույլ է տալիս պնդել, որ շարժվում ենք ճիշտ ճանապարհով: Նշված ժամանակահատվածում 107.5  միլիարդ դրամի չափով հարկերի հավաքագրում ենք ունեցել, մինչդեռ  նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է  շուրջ 97 միլիարդ: Այսպիսով  երկու ամսվա կտրվածքով ունենք հարկերի հավաքագրման 10 միլիարդ դրամի աճ»,- ասել է նախարարը:

Ասուլիսի վերջում նախարարը վերջերս գործարկված  ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական պահառուի պաշտոնական կայքից (gp.minfin.am) լրագրողների ներկայությամբ առցանց տարբերակով գնել է պարտատոմս` ցույց տալով նոր հարթակի արդյունավետությունն ու հասանելիությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%

Շաբոյանը կանխատեսում է կարագի էժանացում առաջիկա 1-2 ամիսներին

Առաջիկա ամիսներին հայաստանյան շուկայում կանխատեսվում է կարագի գների նվազում:

ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանի աշխատանքները