Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարդան Արամյանը՝ ՊԵԿ-ի ներկայիս նախագահի մասին

Վերադարձ լուրերի բաժին

13:34 , 02 Հունիս 2018

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ Հ2-ին տված հարցազրույցով (տեսանյութը՝ ներքևում) և գրել.

«Դավիթ Անանյանը շատ գրագետ և համակարգային մտածողությամբ ներկայացնում է խնդիրները, դրանց լուծման տարբերակները։ Օրինակ, որ համակարգային լուծում է քաղաքականության մշակման ֆունկցիայի հստակ առանձնացումը տեսչական ֆունկցիա ունեցող մարմնից՝ ՊԵԿ-ից։

Ակնհայտ է, որ պարոն Անանյանն առանջնորդվում է ոչ թե գերատեսչական շահերով, այլ բարձր արհեստավարժություն ունեցող մարդուն վայել աշխատունակ համակարգ ստեղծելու շահերով։ Առաջարկում եմ դիտել մինչև վերջ, շատ հետաքրքիր հարցեր է քննարկվում։

Հ․Գ․ Եթե մի ոլորտի պատասխանատու կարողանում է հստակ ձևակերպել այսօրվա խնդիրը (diagnosing), վաղվա նպատակը (setting future goal and targets) և դրան հասնելու քայլերի հաջորդականությունը (choosing tactical steps), ուրեմն մեծ է հաջողելու հավանականությունը։ Դ․ Անանյանն ակնհայտ այս կանոնով է առաջնորդվում»:

Հիշեցնենք, որ Դավիթ Անանյանը մինչև ՊԵԿ նախագահ նշանակվելը ֆինանսների նախարար Վարդան Արամյանի տեղակալն էր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն: ՄԱՍ 4

Քննարկվել են «Լիդիան Արմենիայի» և քննիչների, ինչպես նաև մասնագետների միջև քննարկումների և այլ հարցերը:

Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն: ՄԱՍ 2

Քննարկվել են ՇՄԱԳ-ը և այլ կարևոր կետեր: Հաշվի առնելով հարցի հնչեղությունը՝ ներկայացնում ենք խորհրդակցության սղագրությունն ամբողջությամբ: