Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարդանյաններին պատկանող 3 ընկերությունները 51 մլրդ դրամից ավելի հարկեր են վճարել (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

09:31 , 05 Փետրվար 2018

Վարդանյանների ընտանիքին պատկանող 3 ամենախոշոր ընկերությունները՝ Գրանդ Տոբակոն, Ինտերնեյշն Մասիս Տաբակը և Գրանդ Քենդին միասին 2017 թվականին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 51.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Այս մասին են վկայում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված՝ 2017 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկի տվյալները։

Այդ թվում, ծխախոտի արտադրությամբ զբաղվող Գրանդ Տոբակո և  Ինտերնեյշն Մասիս Տաբակ ընկերությունները վճարել են, համապատասխանաբար, 34.7 մլրդ և 11.4 մլրդ դրամ, իսկ Գրանդ Քենդին՝ 5.35 մլրդ դրամի հարկեր։

Նշենք, որ սա դեռ ամենը չէ. Վարդանյաններին պատկանող այլ ընկերություններ ևս զգալի հարկեր են մուծել (օրինակ, ԱՐ հեռուստաընկերությունը 2017-ին պետբյուջ է վճարել 182 մլն դրամի հարկեր)։

GT-1

Վերը նշված 3 ընկերությունները միասին 2016 թվականի համեմատ բյուջե վճարված հարկերն ավելացրել են 14.5 մլրդ դրամ կամ 39.1%-ով։

Այդ թվում, Գրանդ Տոբակոն վճարած հարկերն ավելացրել է 12.2 մլրդ դրամով կամ 54%-ով և ընդհուպ մոտեցել խոշորագույն հարկատու Գազպրոմ Արմենիային։ Ծխախոտի արտադրությամբ զբաղվող մյուս ընկերությունը՝ Ինտերնեյշն Մասիս Տաբակը, հարկերն ավելացրել է շուրջ 2 մլրդ դրամով կամ 20.7%-ով։ Այս դինամիկան հասկանալի է և պայմանավորված է հայկական ծխախոտի արտադրության և արտահանման ծավալների կտրուկ աճով։ Նշենք, որ հայկական ծխախոտն արտահանվում է մոտ 10 երկրներ. գլխավոր շուկան Իրաքն է (ավելի մանրամասն՝ այստեղ)

Գրանդ Քենդին հարկերն ավելացրել է 353 մլն դրամով կամ 7.1%-ով։

GT-2

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: