Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարազդատ Կարապետյանը ֆինանսական համահարթեցման մասին օրենքում նախատեսում է փոփոխություններ առաջարկել

Վերադարձ լուրերի բաժին

13:14 , 26 Փետրվար 2019

ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ՏԻՄ-ին՝տնտեսության զարգացման գործառույթում մասնակցելու համար շահագրգռելու նպատակով առաջարկելու է օրենսդրական որոշակի փոփոխություններ: b4b.am-ի հաղորդմամբ՝ ծավալված քննարկմանն այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

«Կարևոր հարցերից մեկը, որի մասին մտածում ենք, ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրությունն է: ՀՀ ֆինանսական համահարթեցման մասին գործող օրենքն ակնհայտ խնդրահարույց է: Երևանը պետական բյուջեից դոտացիա է ստանում: Մենք դեմ չենք, որ Երևանը պետբյուջեից ինչ-որ գումար ստանա, բայց պետք է դոտացիա չլինի: Ֆինանսական համահարթեցումն իր տրամաբանությունից շեղվել է»,-ասաց Կարապետյանը:

Կարապետյանը տեղեկացրեց, որ մտածում են նաև ՀՀ ֆինանսական համահարթեցման օրենքի մեջ այնպիսի դրույթներ ավելացնել, որոնք կշահագրգռեն համայնքների ղեկավարներին, որպեսզի զբաղվեն համայնքներում նաև տնտեսության և գյուղատնտեսության զարգացմամբ: Այսինքն, որ ՏԻՄ-ը տնտեսական զարգացման գործառույթին մասնակցելու ինչ-որ շահագրգռություն ունենա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: