Invalid username or password
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ:
Վաշինգտոն քաղաքում 2016 թվականի հոկտեմբերի 6-9-ը ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի հայ – ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված են հայ – ամերիկյան տնտեսական երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված շուրջ մեկ տասնյակ հարցեր:
Վաշինգտոն քաղաքում փոխվարչապետ Վաչե Գաբրիելանը կմասնակցի նաև Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2016 թվականի տարեկան ժողովին: Այցի շրջանակներում Վաչե Գաբրիելյանը մի շարք կարևոր հանդիպումներ կունենա Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների և Արժույթի միջազգային հիմնադրամի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում հոկտեմբերի 9-13-ը կմասնակցի նաև «Հայաստան ներդրումային համաժողով 2016» համաժողովի աշխատանքներին: Համաժողովը, որին նախատեսվում է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը, նպատակ ունի ներկայացնել Հայաստանի ներդրումային գրավչությունն ու ցուցադրել Հայաստանի մրցակցային առավելությունները:
Դիտումներ 1303
«Սա շատ կարևոր ծրագիր եմ համարում, որը ունի շղթայական էֆեկտ մինչև խաղողագործություն ու գյուղատնտեսության զարգացում»,- նշեց նախարարը:
Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ընթացքում:
ՀՀ Կառավարության նիստում ընդունվեց վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ սահմանելու մասին որոշումը: