Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վաչե Գաբրիելյանը չի կասկածում ԱՎԾ-ի ներկայացրած ցուցանիշներին

Վերադարձ լուրերի բաժին

18:45 , 06 Մարտ 2018

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն Ազգային վիճակագրական տվյալներին կասկածելու հիմքեր չի տեսնում: Այս մասին հայտարարել է այսօր լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի տեսակետը (Բագրատյանը նշել էր, որ 7.5% տնտեսական աճի ժամանակ այս ծավալի արտագաղթ չի լինում):

Վաչե Գաբրիելյանի խոսքով, ունենք ունենք աճ՝ համապատասխան ճյուղերով. «Կա տնտեսական ակտիվության ցուցանիշ և կա գնահատական 7.5%-ի, որը, ըստ էության, արտացոլում է տնտեսական ակտիվության ցուցանիշները։ Արդյունաբերության ոլորտում ունե՞նք աճ՝ ես տեսնում եմ այդ աճը։ Առևտրի ոլորտում՝ տեսնում եմ։ Մնացածն էլ եկեք կտոր-կտոր դնենք՝ նայենք»։

«Այլ խնդիր է՝ լա՞վն է աճը, թե՞ վատը, որակական կառուցվածքը մեր դուրը գալի՞ս է, թե՞ ոչ։ Այդ աճից հարկերը գալի՞ս են, թե՞ ոչ։ Որ ճյուղից որքան է գալիս… Դրանք տնտեսության զարգացումների վերաբերյալ դատողություններ են։ Բայց թվի վերաբերյալ՝ ես Ազգային վիճակագրական ծառայության գնահատականի հետ կապված խնդիրներ չեմ տեսնում»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: