Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վաչե Գաբրիելյանը ներդրումների վրա ՍԴ ազդեցություն չի տեսնում

Վերադարձ լուրերի բաժին

15:02 , 09 Մարտ 2020

Չեմ կարծում, որ Սահմանադրական դատարանը որևէ ազդեցություն ունի ներդրումների վրա, որովհետև ներդրումների համար նախևառաջ անհրաժեշտ են ծրագրեր և մեծ նախագծեր, «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասել է նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ներդրումներ չկան, ինչ կապ ունի Հրայր Թովմասյանը ներդրումների հետ, և արդյոք Թովմասյանին և մյուս դատավորներին հեռացնելով՝ ներդրումների հոսք կառաջանա:

«Չեմ կարծում, թե ՍԴ-ն որևէ ազդեցություն ունի ներդրումների վրա։ Առայժմ մեծ նախագծեր չկան։ Ճիշտն ասած, չէի ուզի ներդրումների բացակայությունը կապել հիմիկվա տնտեսական քաղաքականության հետ, որովհետև ներդրումների նվազում կամ պակաս ունեցել ենք 2008 թվականից սկսած՝ անընդհատ։ Ամենաբարձր բումը եղել է 2007 թվականին, երբ բավականաչափ գումար գալիս էր հատկապես անշարժ գույքի շուկա։ Դրանից հետո մի քիչ ակտիվացում եղել է 2016-17 թվականներին, երբ ավելի մեծ ծրագրեր սկսեցին քննարկվել և այդ ծրագրերում հատկապես ռուսական կապիտալի հետաքրքրություն կար», – ասել է Վաչե Գաբրիելյանը։

Aysor.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։