Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել Փարիզում՝ «ՍԻԳՄԱ» ծրագրի նախարարական կոնֆերանսին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

18:08 , 14 Դեկտեմբեր 2017

Ս.թ. դեկտեմբերի 13-14-ը Փարիզում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հանրային կառավարման բարելավմանն ուղղված ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին:

Կոնֆերանսի նպատակն է աջակցել տնտեսական բարեփոխումներին, նպաստել լավ և արդյունավետ կառավարմանը, ավելի լավ հանրային ծառայությունների միջոցով մրցունակ եւ գործարար միջավայրի ստեղծմանը եւ գործնականում օրենքի գերակայության բարելավմանը: Այս բարեփոխումները կենսական նշանակություն ունեն հետագա համախմբման եւ կայունության, բարձրորակ հանրային ծառայությունների, ինչպես նաև մրցունակության բարձրացման եւ տնտեսական զարգացման համար:

Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել կոնֆերանսի պաշտոնական բացման արարողությունը:

Դեկտեմբերի 14-ին պլենար նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդես է եկել ելույթով: Ելույթի ընթացքում ՀՀ փոխվարչապետը ընդգծել է ՍԻԳՄԱ ծրագրի հետ համագործակցության կարևորությունը՝ նշելով համագործակցության ուղղությունների ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման հեռանկարները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը չիրագործվող վարկային ծրագրեր է հայտնաբերել, որոնց գծով ՀՀ-ն վճարումներ է իրականացնում

Նա խնդրել է նախարարներին՝ յուրաքանչյուրն իր մասով պարզի նման ծրագրերի գոյությունը և ցանկը ներկայացնել իրեն

Առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր

Նոր նշանակում ՊԵԿ-ում

ՊԵԿ ղեկավարության կողմից Մոսկվայի խոշոր առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Մուրադյանին առաջարկվել է վերադառնալ հայրենիք