Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստը

Վերադարձ լուրերի բաժին

11:10 , 19 Մարտ 2018

Մարտի 19-ին Վաշինգտոնում կկայանա Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստը։

Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱՄՆ է մեկնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի գլխավորած պատվիրակությունը։

Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳՆ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնմանը, մասնավորապես, առևտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարական և բուսասանիտարական, մաքսային, մտավոր սեփականության իրավունքի, աշխատանքի ոլորտներին առնչվող հարցեր:

Նիստի շրջանակներում նախատեսվում է անցկացնել «կլոր սեղան»՝ երկու երկրների գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Առևտրի և ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի մարտի 19-ին կայանալիք առաջիկա նիստը վերահաստատում է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հայաստանի հետ առևտրային և ներդրումային հարաբերությունները խորացնելու հարցում: Մենք արդեն տեսնում ենք առաջընթաց, մասնավորապես՝ 2017թ.-ին  արձանագրվել է առևտրաշրջանառության 42 % աճ: ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսի օրերս Հայաստան կատարած այցին հաջորդող այս բարձր մակարդակի հանդիպումը  ևս մեկ առաջընթաց քայլ է մեր երկու երկրների միջև առևտրի ու ներդրումների ընդլայնման խոչընդոտների վերացմանն ուղղված մեր երկխոսության շրջանակում», – ասել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Նիստի ընթացքում մենք կքննարկենք գործող կարգավորումները՝ դիտարկելով առևտրի դյուրացման հնարավորությունները, ինչն, անշուշտ, կնպաստի մեր երկների միջև առևտրի խթանմանը։ Ներկայացնելու ենք նաև մեր ներդրումային միջավայրը, դրա բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ամերիկյան կողմի հետ կքննարկենք նաև այն միջոցառումները, որոնք Հայաստանի ներդրումային միջավայրը ավելի գրավիչ կդարձնեն ամերիկյան ընկերությունների ներգրավման համար», – նշել է Հովհաննես Ազիզյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 98.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.1 մլն ԱՄՆ դոլար: