Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վանաձորում «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված գաղափարների» հեքըթոն կանցկացվի

Վերադարձ լուրերի բաժին

11:46 , 27 Մարտ 2018

Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու, ոլորտում նորարար լուծումներ և ծառայություններ ներդնելու նպատակով կանցկացվի մրցույթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցույթը հայտարարել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Լոռու մարզպետարանի հետ:

«Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղված գաղափարների» մրցույթի նպատակներից մեկը Լոռու մարզում, մասնավորապես, Վանաձորում զբոսաշրջության զարգացումն է: Ժյուրիի կողմից կխրախուսվեն նորարարական գաղափարներ` ուղղված Հայաստանում զբոսաշրջության վերաբերյալ իրազեկման տեխնոլոգիական լուծումների հայթայթմանը, տեղեկատվության որոնման բարելավմանը, զբոսաշրջության զարգացման նպատակով տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական լուծումների մշակմանը: Ողջունելի կլինեն նաև այն գաղափարները, որոնք կարող են զարգացնել գինու, ժառանգության և էկո տուրիզմի ուղղությունները:

Մրցույթի եզրափակիչ փուլը՝ Հեքըթոնը, կանցկացվի ապրիլի 7-8-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Մրցույթի մասնակից թիմերի անդամների առավելագույն քանակը 4 է: Թիմերը 24 ժամվա ընթացքում կաշխատեն իրենց գաղափարների/լուծումների նախատիպերի վրա, որոնք կներկայացնեն ժյուրիին:

Մրցույթի հաղթողների համար սահմանվում են 2 միլիոն, 1.2 միլիոն և 750 հազար դրամ մրցանակներ: Նշված մրցանակները կտրամադրվեն առաջարկվող լուծումների մշակման համար մասնագիտական ծառայությունների տեսքով. մարքեթինգային ծախսեր, թարգմանություն կամ ուսումնական այց դեպի Եվրոպա: Երևանի, Գյումրիի, Ստեփանավանի և Ալավերդիի թիմերի համար կտրամադրվի տրանսպորտ դեպի Վանաձոր և հետ: Մրցույթի համար գրանցվելու վերջնաժամկետն ապրիլի 2-ն է:

Մրցույթի իրականացմանն աջակցում է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: