Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վայքի հիվանդանոցը վերազինվել է նոր սարքավորումներով՝ «Լիդիան Արմենիայի» աջակցությամբ

Վերադարձ լուրերի բաժին

16:22 , 14 Դեկտեմբեր 2017

Դեկտեմբերի 13-ին Վայք քաղաքի հիվանադանոցում բացվեց Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ վերանորոգված և բժշկական տեխնիկայով վերազինված նոր վիրահատարանը, ինչպես նաև շահագործման հանձնվեց հիվանդանոցային պահանջներին հարմարեցված վերելակը:

Ամուլսարի հանքի աշխատանքային ճամբարի տարածքում ընկերությունն ունի արագ արձագանքման պայմաններին հարմարեցված առաջնային օգնության բուժկետեր, բայց որոշել են մասնագիտացված բուժօգնության օղակն ուժեղացնել:

Ինչպես նշել է «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը,  մինչև հանքում շինարարական աշխատանքներ սկսելն ընկերությունն իրականացրել է ուսումնասիրություններ, թե դժբախտ պատահարների դեպքում ինչպես պետք է տեղափոխեն հիվանդներին, և որ հիվանդանոցն է ավելի հարմար:  «Վայք քաղաքը գտնվում է Երևան քաղաքի և Ամուլսարի մեջտեղում, դրա համար ընտրվեց այդ քաղաքի հիվանդանոցը: Մենք ունենք 1 միլիոն ժամ՝ առանց պատահարների ցուցանիշը, բայց մենք նախապատրաստվում ենք, որ, եթե հանկարծ լինի որևէ պատահար, ինչ ենք անելու: Երկրորդ նպատակն այն է, որ իրականացնենք այնպիսի ներդրում, որը կծառայի նաև հանրությանը: Շարունակելու ենք ներդրումները հիվանդանոցում, ծրագրեր կան, որոնք այս տարի են ավարտվելու», – ասել է նա:

Ընդհանուր առմամբ, ընկերությունը հիվանդանոցի վերազինման համար տրամադրել է 100 հազար դոլարին համարժեք դրամ։ Հիվանդանոցը համալրվել է վերելակով, լաբորատոր սարքավորումներով, վիրահատական սեղանով, վիրահատական պարագաների մեծ հավաքածուով, շարժական ռենտգեն ապարատով, ռենտգեն ապարատի վերանորոգումով և այլն:

Վայքի հիվանդանոցում տարեկան արվում է 1500-ից ավելի վիրահատություն: Հիվանդանոցը սպասարկում է Վայք քաղաքին հարակից բոլոր համայնքներին, ամբողջ մարզին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: