Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վաճառքի խթանման ծուղակը. ինչ պետք է հաշվի առնել՝ զեղչային ակցիաներ անելիս

Վերադարձ լուրերի բաժին

13:40 , 09 Հունվար 2018

Գաղտնիք չէ, որ ընկերության շահույթը ֆունկցիա է գնից, քանակից և ծախսերից, սակայն դրանց միջև կապը այնքան էլ միանշանակ չի, ինչպես շատերը պատկերացնում են, նույնիսկ որոշ մասնագետներ։

Դիցուք, ընկերությունը թողարկում է «նավակ» տուփով թթվասեր (180 գրամ) և տարվա որոշակի սեզոնին շաբաթական վաճառում է 100,000 միավոր 250 դրամ մեծածախ գնով, ընդ որում՝ 100,000 միավորի արտադրության դեպքում միավորի ինքնարժեքը՝ 190 դրամ է, իսկ ֆիքսված ծախսերը կազմում են 2 մլն դրամ։ Մրցակիցները ձեռնարկել են գնային մրցավազք, որին անհրաժեշտ է արձագանքել։ Հիմնական նպատակն է մրցակիցներին «ատամ» ցույց տալ, բայց հնարավորինս քիչ վնասներով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաճառքի խթանման դեպքում հնարավոր է ստանալ հետևյալ արդյունքները, պետք է որոշել, թե որ ակցիան կիրառել։

table1

Առաջին հայացքից, միանշանակ 2-րդ ակցիան ավելի շահավետ է թվում, քանի որ ապահովում է 28 մլն դրամ հասույթ (զուտ աճը՝ 2.8 մլն դրամ), մինչդեռ 1-ին ակցիայի դեպքում հասույթը 24.75 մլն դրամ է (զուտ աճը՝ -450 հազ․ դրամ)։ Այլ կերպ ասած, 20% զեղչով 40% վաճառքի աճն ավելի գրավիչ է թվում, քան 10% զեղչով 10% վաճառքի աճը։ Սակայն դա միայն առաջին հայացքից, քանի որ գնի և շահույթի միջև կապը գծային չէ։

Իրականում, երկու ակցիաների դեպքում էլ ընկերությունը վնաս է կրում, սակայն 1-ին ակցիայի դեպքում վնասը շատ ավելի քիչ է, քան  2-րդի դեպքում։

Ինչպե՞ս։

Պատասխանը կարող եք գտնել Modex-ի վերլուծության մեջ՝ այստեղ։ Հոդվածը հետաքրքիր է և օգտակար հատկապես փոքր և միջին  գործարարների համար, որոնք մարքեթինգային մեծ թիմեր չունեն և հաճախ ինքնուրույն են վաճառքի խթանմանն ուղղված որոշումներ կայացնում՝ հիմնվելով հիմնականում բնազդի և փորձի վրա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչով է պայմանավորված Յունիբանկի հաջողությունը մանրածախ վարկավորման շուկայում

2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից տրամադրված մանրածախ վարկերի ծավալը գերազանցեց 983.5 մլրդ դրամը

«Քայլ արա, ընտրիր Հայաատանը». Կոշիկի, տեսքտիլ և կաշվե արտադրանքի 40 տոկոսն արտահանվում է Եվրամիություն (տեսանյութ)

Բիզնես Արմենիան հրապարակել է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչություններն ու արտադրական ներուժը ներկայացնող մարքեթինգային փաթեթը, որը ներառում է նաև ոլորտի ցուցանիշերը։

Վարկավորման ծավալներն աճել են. դրամով վարկերը գերազանցել են 1 տրլն դրամի շեմը

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2018 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրլն 852.4 մլրդ դրամ