Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վաղն առաջին անգամ կիրականացվի Աշխաբադ-Երևան չվերթը

Վերադարձ լուրերի բաժին

14:53 , 26 Դեկտեմբեր 2017

«Թուրքմենական ավիաուղիները» դեկտեմբերի 27-ին կիրականացնեն Աշխաբադ-Երևան չվերթը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Այս ուղղությամբ առաջին չվերթը կկայանա դեկտեմբերի 27-ին ժամը 13:00-ին։

«Հատկանշական է, որ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ չվերթն իրականացվելու է օդի 5-րդ ազատության իրավունքի օգտագործմամբ։ Տվյալ չվերթը շարունակվելու է դեպի Ֆրանկֆուրտ։ Լինելու են՝ Աշխաբադ-Երևան-Երևան-Ֆրանկֆուրտ և Ֆրանկֆուրտ-Երևան-Երևան-Աշխաբադ չվերթներ»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը։

Թռիչքները լինելու են դեռևս շաբաթական մեկ անգամ՝ ամեն շաբաթվա երրորդ օրը։ Նրա խոսքով, եթե չվերթն ուղևորների կողմից պահանջված լինի, ապա հնարավորություն կստեղծվի ավելացնել թռիչքների քանակը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ֆինանսական հաշտարարին դիմողների շրջանակը կընդլայնվի

Նախկինում այդ ինստիտուտին դիմելու իրավասություն ունեցել են միայն ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձինք:

Հայաստանում Կալաշնկով են արտադրելու

Հայաստանում հուլիսի առաջին տասնօրյակում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը:

Հայաստանի ավիափոխադրողների վերաբերյալ որոշումը չի անդրադառնալու ոչ հայկական ավիաընկերություններին

Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: