Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վահան Քերոբյանը ներողություն է խնդրում իր գրառման համար. նա սխալ էր հասկացել կառավարության որոշումը (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

20:24 , 15 Հունիս 2018

Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտարարել է, որ սխալ է հասկացել Կառավարության որոշումը և անհարկի «աղմուկ բարձրացրել», ինչի համար ներողություն է խնդրել կառավարությունից և վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Հիշեցնենք,  Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ չեն պատրաստվում ստորանալ կամ ստվերանալ այնքան, որ հարկեր թաքցնելով բիզնես անեն մեր երկրում: «Այսօր Կառավարությունն իր 23րդ որոշմամբ որոշեց անփոփոխ թողնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային Օրենսգրքի այն տխմարագույն դրույթը, որ առաքված ուտելիքը պիտի Լրացուցիչ 16,67%-ով հարկվի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա՝ նշելով, որ եթե նորմալ լուծում չգտնվի, ապա իրենք կդադարեցնեն գործունեությունը Հայաստանում և գրասենյակը կտեղափոխեն այլ երկիր։

«Մի քանի անգամ Կառավարության նիստը նայելուց և դրա մասին կարդալուց ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Կառավարությունը չեղարկում է հուլիսի 1-ից «Հարկային օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունները, ըստ որոնց՝ դրսում և ներսում վաճառվող  սնունդը պետք է նույն կերպ հարկվի, այսինքն՝ գործեին նախկինում եղած դրույթները, ըստ որոնց՝ առաքվող սնունդը պետք է 20 տոկոսով ավելի հարկվեր, քան ներսում վաճառվողը»,- Ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է նա:

Վահան Քերոբյանը նշեց, որ շատ ուրախ է, որ Կառավարությունից կապվել են իր հետ և պարզաբանել որոշումը:  «Շատ բարձր մակարդակով մի քանի հոգի՝ նախարարներ և ավելի բարձր պաշտոնյաներ, կապվեցին ինձ հետ և փորձեցին հասկանալ, թե որն է իմ մտավախությունը: Հիմա ես պետք է ներողություն խնդրեմ Կառավարությունից և Նիկոլ Փաշինյանից, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել․ Կառավարության այսօրվա կայացրած որոշումն իրականում վերաբերել է նրան, որ մերժվել է մի քանի պատգամավորների առաջարկը, որպեսզի չեղարկվի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը»,- ասաց նա՝ ներողություն խնդրելով աղմուկ բարձրացնելու համար:

Նա նաև նկատեց, որ ներկայիս կառավարությունը շատ զգայուն է տնտեսվարողների նկատմամբ: «Ես այսպիսի արձագանք կերազեի տեսնել նախորդ կառավարության գործունեության ընթացքում: Ուստի շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում բացատրության համար»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան բանկի հայտարարությունը՝ միջնորդ կազմակերպությունների միջոցով վարկեր ձևակերպելու դեպքերի մասին

Վերջիններս, օգտվելով հաճախորդների վստահությունից և գցելով հաճախորդներին մոլորության մեջ, խոստանում են աջակցություն՝

Հայաստանն ավելի շատ չիր է ներմուծում, քան արտահանում (գծապատկեր)

2017 թվականին Հայաստանից արտահանվել է 126.8 տոննա չիր՝ 587.2 հազար դոլար մաքսային արժեքով

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի