Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է Կենտրոնական բանկի փոխնախագահ

Վերադարձ լուրերի բաժին

15:08 , 24 Դեկտեմբեր 2015

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ 6 տարի ժամկետով։ Միաժամանակ դադարեցվել են նրա լիազորությունները՝ որպես ԿԲ խորհրդի անդամ։

40-ամյա Աբրահամյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է հենց ԿԲ-ից 1995 թվականին։ Աշխատել է որպես տնտեսագետ, մասնագետ, ավագ մասնագետ, բաժնի պետ, գլխավոր վերստուգիչ։ ԿԲ խորհրդի անդամ նշանակվել է 2008 թվականի սեպտեմբերի 1-ից։

Նախագահի մեկ այլ հրամանագրով ԿԲ խորհրդի անդամ է նշանակվել Արկադի Խաչատրյանը՝ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 2-ը պաշտոնավարման ժամկետով:

ԿԲ նախագահն արդեն մեկ տեղակալ ունի. 2010 թվականից այդ պաշտոնը զբաղեցնում է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը։ Վախթանգ Աբրահամյանը փաստորեն դառնում է ԿԲ նախագահի երկրորդ տեղակալը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այս տարվա նոյեմբերին ընդունեց ՀՀ կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով սահմանվում էր, որ ԿԲ նախագահը կարող է երկու տեղակալ ունենալ։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ

Վերաքննիչ դատարանի դատարանի որոշմամբ քիչ առաջ ազատ է արձակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: