Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վագոն-տնակի տխուր պայմաններից կազատվի ևս մեկ ընտանիք

Վերադարձ լուրերի բաժին

17:50 , 04 Սեպտեմբեր 2020

Լավ կյանքի հույսն ու հեռանկարը, տարիներ առաջ, Կարապետյանների ընտանիքին երկրի սահմաններից դուրս էին հանել: Օտարության մեջ, սակայն, նախատեսված ծրագրերն ու կյանքի հունն այլ ընթացք են ստացել: Բազմաթիվ՝ առողջական ու ֆինանսական խնդիրներ հաղթահարելուց հետո, Կարապետյաններն ստիպված են եղել վերադառնալ Հայաստան: Անտուն մնացած ընտանիքը մի փոքրիկ հողակտոր է գնել ու ապրել վագոն-տնակում: Արարատի մարզի Դվին գյուղում տեղադրված երկաթյա կացարանը, 8 տարի Կարապետյաններին ծառայելուց հետո, քայքայվել է:

b4b.am

«Վագոն-տնակը մետաղական է և քայքայվել է: Ներսում վաղուց կաթում էր, առաստաղն էլ շարքից դուրս էր եկել: Փորձեցինք դեմն առնել, նորոգել, բայց ամեն ինչ ժամանակավոր էր: Ստիպված հարմարվել ենք, բայց այլևս հնարավոր չէ համակերպվել»,-ասել է տանտիրուհին՝ Մելսիդա Կարապետյանը:

b4b.am

Որդու՝ Մարտիկի ընտանիքին օգնելու նպատակով, 91-ամյա հայրը՝ Սոտնիկը, շինարարություն է նախաձեռնել՝ ներդնելով տարիներ շարունակ հավաքած խնայողությունը՝ կենսաթոշակը: Ավելին չկարողանալով՝ Սոտնիկը որդուն ուղղորդել է դիմել հանրապետության բոլոր մարզերում տնաշինական ծրագիր իրականացնող գործընկեր կազմակերպություններին՝ Վիվա-ՄՏՍ-ի ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնին»: Ծրագրում ընդգրկված՝ Կարապետյանների ընտանիքը շինարարությունն սկսել է իրականացնել համավարակի պայմաններում:

IMG-490a8e011d9074dcd1123c626002cc34-V

«Ինչ կազմակերպել և արել եմ՝ իմ շնորհքն է: Թոշակս հավաքել եմ՝ իմ ձեռքով երեխաներիս օգնելու համար: Արել եմ, որ իմ մահից հետո ոչ ոք դրսում չմնա: 91 տարեկան եմ, աշխատել եմ մինչև 88 տարեկան: Ես ինձ պահում եմ՝ երեխաներիս էլ՝ ինձ հետ: Շինարարությանը չեն թողնում մասնակցեմ՝ ասելով, որ ես իմ գործն արդեն արել եմ»,-ասել է Սոտնիկ Կարապետյանը:

IMG-47b7dc6e76d094b478d36616a19d80b0-V

Արդեն մի քանի ամիս ընթացող շինարարությունը փոխել է ընտանիքի անդամների տրամադրությունն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը: Աշխատում են օր առաջ ավարտին հասցնել այն, ինչը չի հաջողվել նախկինում: 91-ամյա պապն էլ անհամբեր սպասում է նոր տան բացման արարողությանը: Հույս ունի, որ որդու ընտանիքը Նոր տարին կնշի քարե տանը, իսկ ինքը, սեղանի պատվավոր հատվածում նստած՝ կընդունի իրենց աջակցող կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ներկայացուցիչներին:

b4b.am

Սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող՝ տարիների գործընկերներն ակտիվորեն հետևում են հանրապետության տարբեր մարզերում իրականացվող աշխատանքներին՝ ձգտելով տարեվերջին արձանագրել ծրագրով նախատեսված՝ ցանկալի արդյունքը:

b4b.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: