Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Սև ուրբաթ»-ին առցանց գնումները Կոնվերս Բանկի քարտերով ավելի գրավիչ են

Վերադարձ լուրերի բաժին

01:21 , 23 Նոյեմբեր 2019

Սև ուրբաթին ընդառաջ՝ Կոնվերս Բանկը հանդես է գալիս հերթական լոյալության ակցիայով: Դրա շրջանակում մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ Visa Վիրտուալ հաշիվը և Visa instant issue քարտը կտրամադրվեն առանց սպասարկման վճարի՝ քարտի գործողության ամբողջ ընթացքում: Իսկ նոյեմբերի 29-ին, երբ նշվում է Սև ուրբաթը (Black Friday), բանկի հաճախորդները կկարողանան կատարել առցանց անկանխիկ գնումներ և ստանալ Cashback՝ գործարքների գումարի 10 տոկոսի չափով:

Կոնվերս Բանկի Visa Վիրտուալ հաշիվը հնարավորություն է տալիս կատարել անվտանգ օնլայն գնումներ և վճարումներ՝ խուսափելով պլաստիկ քարտերին առնչվող ռիսկերից, ավելի հեշտ վերահսկել օնլայն գնումները:

«Visa Virtual հաշիվը նախընտրողներին ֆիզիկական քարտի փոխարեն տրվում են քարտային տվյալներ, որոնց մուտքագրմամբ կարելի է կատարել առցանց վճարումներ ինտերնետ խանութներում: Քարտն ունի օրական օգտագործման սահմանաչափ, որը հաճախորդը հնարավորություն ունի փոփոխել՝ նվազեցնելով ռիսկերը: Այն ապահով է, դեբետային, հեշտ կառավարվող և մատչելի»,- ասել են Կոնվերս Բանկում:

Visa instant issue-ն Կոնվերս Բանկի մասնաճյուղերում հաճախորդին է տրամադրվում հաշված րոպեների ընթացքում՝ ազատելով նրան քարտի թողարկման համար նախատեսված մինչև 5 աշխատանքային օր ժամկետից:

Visa Վիրտուալ հաշիվը և Visa instant issue քարտը կարելի է կառավարել ինտերնետ և մոբայլ բենքինգի միջոցով` կատարելով փոխանցումներ և դիտելով շարժերն ու մնացորդները: Կատարված գործարքների շարժին և մնացորդին առցանց հետևելու նպատակով քարտային տվյալները կարելի է նաև գրանցել Arca.am համակարգում:

Visa Վիրտուալ հաշիվը և Visa instant issue քարտը կարելի է պատվիրել ՀՀ Դրամ, ԱՄՆ դոլար, եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով:
Բանկի առաջարկի մանրամասները https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/11/22/Blackfriday/ հղումով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ իր, երկրի ղեկավարի և Ազգային ժողովի միջև ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ:

Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան:

Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են օրհասական հարցը: