Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սևծովյան տնտեսական համագործակցության հանձնաժողովը քննարկել է անդամ երկրների կենսաթոշակային համակարգի խնդիրները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

00:18 , 17 Ապրիլ 2019

Անցկացվեց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստը: B4b.am-ի հաղորդմամբ՝ քննարկման առանցքում էր ՍԾՏՀ կազմակերպության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Թուրքիայի կենսաթոշակային համակարգերին վերաբերող հարցը:

«Շատ կարևոր է տարածաշրջանում համագործակցության խթանման կարևոր մարմիններից մեկի` ՍԾՏՀ ԽՎ շրջանակում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Ժամանակակից աշխարհում խորհրդարանական դիվանագիտությունն ու բազմակողմ համագործակցությունը մեծ նշանակություն և արդիականություն են ձեռք բերում»,- նշեց ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը:

Նրա պնդմամբ՝ Հայաստանը ձգտում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների հետ իրավահավասար և միմյանց շահերը հաշվի առնող համագործակցության զարգացմանը:

«Վեհաժողովի անդամ երկրներն ունեն շատ ընդհանուր նպատակներ, որոնց թվում են խաղաղության, կայունության, բարեկեցության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը»,- ասաց Լենա Նազարյանը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշեց, որ տարածաշրջանում լարվածության առկայությունը խոչընդոտում է ՍԾՏՀ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի առանձին անդամների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը:

«Խնդիրը հնարավոր է լուծել բազմակողմանի երկխոսության միջոցով: Համագործակցության այս ձևաչափը կարող է ծառայել որպես տարածաշրջանային բնույթի խնդիրների քննարկման և լուծման համապատասխան մեխանիզմ»,- նշեց պատգամավորը:

Հայաստանի տնտեսական զարգացման առաջնայնությունների շարքում ԱԺ փոխնախագահն առանձնացրեց նորարարական և բարձր, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտները, ենթակառուցվածքային շինարարությունը, ռազմական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և վերականգնվող էներգետիկան:

«Տարածաշրջանում առկա որոշակի լարվածությունը խոչընդոտում է առանձին երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը: Տնտեսական ինտեգրման զարգացումը և տարածաշրջանի պետությունների տնտեսական ներուժի կոնսոլիդացիան կարող են լավ նախադրյալ լինել առկա մարտահրավերներին արձագանքելու և կայունության ամրապնդման համար»,- ընդգծեց Նազարյանը:

Անդրադառնալով Հայաստանի կենսաթոշակային համակարգին՝ Լենա Նազարյանն ընդգծեց, որ այն ներառում է պետական կենսաթոշակային ապահովություն, կուտակային եւ կամավոր կենսաթոշակային բաղադրիչներ: Հայաստանի կենսաթոշակային համակարգի առանձնահատկությունները ՍԾՏՀ ԽՎ-ի ժամանակ ներկայացրեց հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը: Վերջինս շեշտեց, որ Հայաստանի կենսաթոշակային համակարգը ներառում է պետական կենսաթոշակային ապահովում, կուտակային և կամավոր կենսաթոշակների տրամադրման բաղադրիչ: Անուշ Բեղլոյանն ընդգծեց, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում նվազագույն կենսաթոշակը կազմում է 25500 դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: