Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սևանի շաքարի գործարանը 3.8 մլրդ դրամ ներդրմամբ կվերագործարկվի. Կառավարությունը 3 տարով հետաձգեց ընկերության ԱԱՀ-ի վճարումը

Վերադարձ լուրերի բաժին

14:44 , 04 Հոկտեմբեր 2018

Կառավարության այսօրվա որոշմամբ բավարարվել է «Սահլևս» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը գործում է Կոտայքի մարզում, մասնագիտացված է մշակող արդյունաբերության բնագավառում. ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային կրակայիչների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացել ավելի քան 1 020 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 20 աշխատատեղ՝ 160 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի մոտ 1 մլրդ 109 մլն ՀՀ դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Պրինտարմ դավեստ» ՍՊԸ-ն: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տպագրության ոլորտում։ Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է տպագրության ոլորտում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացել 840 750 հազար ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 5 աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 3 450 մլն ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Մեկ այլ որոշմամբ «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ-ին տրվել է ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն: Հիմնավորման համաձայն՝ արտադրության ծավալները զգալի քանակով նվազելու արդյունքում գործարանը 2009 թվականից ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը։ Այժմ, ընկերությունը նախատեսում է վերազինել և արդիականացնել շաքարավազի արտադրության գործարանը: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել 3,78 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, ստեղծել 95 նոր աշխատատեղ` 129 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

100 մլն դրամ՝ ծխելու դեմ պայքարելու համար

Ծխելու դեմ պայքարի և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրով հաջորդ տարի նախատեսվում է պետական միջոցներից ուղղել 100 մլն դրամ:

Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ազատվի հարկերից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարն այցելել է սիրիահայերի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Կրկին Ամուլսարի մասին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը Հայաստանին կոչ է արել հարգել ստորագրված պայմանագրերը

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը երեկ ԱՄՆ դեսպանությունում հանդիպել է լրագրողների հետ