Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սևանից այս տարի նախորդ տարվանից քիչ ջրառ է իրականացվել

Վերադարձ լուրերի բաժին

00:06 , 04 Սեպտեմբեր 2019

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն արձագանքել է որոշ լրատվամիջոցներով Սևանի մակարդակին առնչվող մեկնաբանություններին: Կոմիտեն պարզաբանել է, որ այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 1900.63մ է, նույն ցուցանիշն է 2018 թ. նույն օրվա դրությամբ։ Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալն այս տարվա սեպտեմբերի մեկի դրությամբ կազմել է 148.343 մլն խ/մ, իսկ անցյալ տարվա նույն ցուցանիշը 131.538 մլն խ/մ էր, տարբերությունը կազմում է 16.805 մլն խ/մ ջուր։ «Ինչ վերաբերում է լճից ջրառին, ապա նույն օրվա դրությամբ այս տարի Սևանից բաց է թողնվել 129.044մլն խ/մ ջուր, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 174.956մլն խ/մ էր»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Կառույցն ուշադրություն է հրավիրել թվերի տարբերությանը Այս տարի Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը, ներառյալ ստորերկրյա ներհոսքը, նախորդ տարվանից ավելի է 16.805 մլն խ/մ-ով։ «Ջրառի դեպքում ակնհայտ է, որ նույն՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ, Սևանից այս տարի պակաս է վերցվել 45,912մլն խ/մ ջուր։ Հիշենք, որ անցյալ տարի, օրենքով սահմանված 170 մլն խ/մ ջրառից հետո լրացուցիչ ջրառի կարիք ևս առաջացավ, Սևանից ոռոգման նպատակով հավելյալ 40 մլն-ի ջրառի թույլտվություն եղավ, ընդհանուր 210 մլն խ/մ թույլատրված ջրառից օգտագործվեց 200.623 մլն խ/մ-ն»,- պարզաբանե; է կոմիտեն։

Իսկ այս տարի ոչ միայն լրացուցիչ ջրառի կարիք չկա լճից, այլև համակարգում կանխատեսել են ևս 5-10 մլն խ/մ ջրի խնայողություն՝ թույլատրված 170 մլն-ից, եթե եղանակային պայմանները թույլ տան։ Ըստ ջրային ոլորտը համակարգող մարմնի՝ նման խնայողությունն այս տարի հնարավոր է դարձել տարեսկզբից ոռոգման համակարգում իրականացվող կառավարման արդյունավետության քայլերի և բարենպաստ եղանակի, ջրամբարներում ավելի շատ ջուր կուտակելու շնորհիվ։

«Իրականությունը սա է, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ 2019թ-ին Սևանից 51 մլն խ/մ-ով պակաս ջրառի մասին, հենց այս իրականությունն է արտացոլում: Թվերը, բնականաբար, ըստ օրերի փոփոխվում են և ոռոգման շրջանի ավարտին հանրությանը կներկայացվի վերջնական պատկերը»,- եզրափակել է ջրպետկոմը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում անցկացվեց Ամուլսարի հանքի շահագործան դեմ հերթական երթը

Երթին մասնակցել են նաև Ջերմուկից ավտոշարսյունով եկածները:

«DataArt» ընկերությունը գրասենյակ է բացել Երևանում

«DataArt»-ը ստեղծում, մշակում և զարգացնում է յուրահատուկ ծրագրային լուծումներ, որոնք հաճախորդներին օգնում են տարբեր ոլորտներում զարգացնելու իրենց բիզնեսը: