Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սփյուռքի նախարարությունը լուծված է համարում «Քայլ դեպի տուն» ծրագրի խնդիրները

Վերադարձ լուրերի բաժին

17:51 , 29 Օգոստոս 2018

ՀՀ սփյուռքի նախարարությունը «Քայլ դեպի տուն» ծրագրով սահմանված խնդիրները համարում է լուծված: Այնուամենայնիվ, արդյունքների վերջնական ամփոփումից հետո գերատեսչությունը կանի հետևություններ թերացումների և հետագա անելիքների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նման գնահատական է տվել ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

««Քայլ դեպի տուն» ծրագրի վերջնական ամփոփման համար որոշակի ժամանակ պետք է, սակայն, իհարկե, արդյունքը դրական էր: Այն խնդիրները, որ մեր առաջ սահմանել էինք, միանշանակ լուծվել են: Սակայն, կարծում եմ՝ կամփոփենք այն թերացումները, որոնք եղել են և կորոշենք՝ հետագայում ինչ ֆորմատով պետք է շարունակվի ծրագիրը: Կհասկանանք՝ պետք է արդյոք քվոտավորում սահմանել տարածաշրջանների համար, կրթական ինչ նոր ծրագրեր են պետք, ինչ այցեր պիտի հանվեն կամ ավելացվեն: Պետք է կիրառենք նաև բոլոր արդյունավետ մեթոդները՝ դասընթացների, կրթության շարունակականությունն ապահովելու համար»,- ասել է նախարար Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի վերաբերյալ իրենց նախնական գնահատականը չափազանց դրական է: Նշեց՝ սա ոչ միայն իրենց գնահատականն է, այլ մասնակիցներից, հանրությունից, հյուրընկալ ընտանիքներից ստացած արձագանքը: «Ծրագրի առաջին իսկ օրվանից մենք փոխել ենք վերաբերմունք: Շատ երեխաներ վարչապետի, մարզպետների, գյուղապետերի տանը ջերմ ընդունելության են արժանացել: Պետական մոտեցումը ևս փոխվել է»,- ասել է Հայրապետյանը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ն իրականացրել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված էր 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի գծով առկա պարտավորության հետագա մարումը…

Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը

Մարզում իրականացված վարկային ներդրումների պորտֆելը գերազանցում է 12.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին