Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սփյուռքահայ մի խումբ գործարարներ վարչապետին են ներկայացրել տարբեր ներդրումային ծրագրեր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:48 , 02 Ապրիլ 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի գլխավորած սփյուռքահայ ներդրողների խմբին: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

_TM_5534

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ներդրողների հետ հանդիպումները և բիզնես միջավայրի բարելավման, տարբեր ներդրումային ծրագրերի քննարկումները: Վարչապետը նշել է, որ դրանք լավ հնարավորություն են տալիս կառավարության անդամներին լսել գործարարների բարձրացրած հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները:

_TM_5617

Գագիկ Մակարյանը տեղեկացրել է, որ ոգևորված Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով՝ արտերկրից մոտ ժամանակներս պատրաստվում են Հայաստան ժամանել ներդրողների նոր խմբեր, որոնք շահագրգռված են գործարար միջավայրի բարելավման պայմաններում մեր երկրում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքերը ներդրողների շրջանում գնալով ամրապնդվում են և դա լավ հնարավորություն է նոր ներդրումներ ներգրավելու:

_TM_5577

Այնուհետև ներդրողները վարչապետին են ներկայացրել էներգետիկայի, շինարարության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնց վերաբերյալ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ողջունում է գործարարների նախաձեռնությունները և պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանը: Վարչապետն առաջարկել է նաև, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ծանոթանալ կառավարության ներկայացրած ներդրումային փաթեթներին և հնարավորության դեպքում մասնակցել դրանց մրցույթներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 4.25%

Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%: