Invalid username or password
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Հայաստանում տաղանդի ներհոսք է նկատում, 2019-ին տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ընկերությունների համար տրվող արտոնություններով մոտ 45 ընկերություն բացվել է սփյուռքահայերի կողմից: Արշակյանն այդ մասին հայտնել է իր տարեկան ասուլիսում:
«Այս տարի տեխնոլոգիական ոլորտի շուրջ 230 նորաստեղծ ընկերություն դիմել է հարկային արտոնություններ ստանալու համար: Ընդհանուր առմամբ, իրենց ներկայացրած թվերով շուրջ 1200 նոր աշխատատեղ են ստեղծել: Մենք ունենք սփյուռքից դիմած անհատների և ընկերությունների մեծ թիվ՝ դիմածների շուրջ 15-20 տոկոսը: Սա նշանակում է, որ տաղանդի ներհոսք ունենք»,-ասել է Արշակյանն ու դա համարել շատ լավ նորություն:
Հարկային արտոնություն ստանալու ծրագրով դիմել են Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հոլանդիայից, Ավրստալիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Իրանից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Միացյալ Թագավորությունից: Դիմող ընկերությունները գործունեություն են ծավալում տարբեր ուղղություններով՝ ծրագրային ապահովման, էլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի, արհեստական բանականության և այլն: Հայաստանում բացվել են նաև միջազգային ընկերությունների նոր գրասենյակներ:
ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2015 թ., որի արդյունքում ՏՏ ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: 2019-ի ապրիլին ԱԺ-ն ընդունել է օրենք, որով նորաստեղծ ընկերությունների համար հնարավորություն է ստեղծվում հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարացնել մինչ 2022 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Արմենպրես
Դիտումներ 481
Դրամական միջոցների փոխանցման սակագինը կազմում է 1-ից 3% (կախված ուղարկող երկրից):
Այն հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը:
Օրենսդրական նախաձեռնություններ: